Հեծանվային այս սլացքին կարոտ

 

Փետրվարի 21-ին կրթահամալիրի դասավանդող-կազմակերպիչների մի խմբով հեծանվաերթի դուրս եկանք Բաբաջան-Իսակովի փողոցներով Երևանյան լիճ, Սեյրանի բարձունք։ Խմբի մի քանի մասնակիցների համար հեծանվային այս ճանապարհը նոր էր, փողոցային-քաղաքային հեծանվավարությունը՝ առաջին անգամ։ Գնալիս վերելք ճանապարհին երկու կարճ կանգառ արեցինք, վերադարձը՝ առանց կանգառի եղավ։

Հեծանվային այս սլացքին կարոտ էինք, վարակիչ խինդ էր տարածվում ողջ ընթացքում, միասին ճամփա գնացողի մի տեսակ նոր հարազատության զգացում էր, նորովի ընկերության հաստատում։ Հեծանիվներով այս ճանապարհը իրար ուսուցանելու, տեսածը-լսածը-զգացածը իրար փոխանցելու, միմյանց նկատմամբ պատասխանատվություն կրելու ընթացք էր։

Սեյրանի բարձունքի խաղաղ հորիզոնը, աղբյուրի հոսող ջուրը, հայտնի քարը ու մենք․․․ Կյանքը – երգի, երկնքի՛ պես անհո՛ւն, անհո՛ւն․․․

Տարածքը մաքրեցինք աղբից, նստոտեցինք, պարերգի ելանք։

Համոզվեցինք․ մեզ շարժող ուժը, գործի դնողը հավեսն է։ Ինչպես երգչախմբում երգի անընդհատում հնչողությունն ապահովում է շղթայաձև շնչառությունը, հավեսի անընդհատումն էլ կարող է նույն սկզբունքով գործել՝ շղթայաձև, իրար փոխանցելով, վարակելով։ Սա էլ է պատասխանատվություն՝ հավեսի փոխանցման պատասխանատվություն։

Այսօր օրը շղթայաձև էր, հավեսը մեր բազմապատկվել էր, շարունակություն է ուզում․․․

Շնորհակալություն վարորդ Արսենին՝ իր մեքենայով ուշադիր մեզ ուղեկցելու համար։

Արմինե Թոփչյան:

 

 

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s