Հեծանվաերթ դեպի Արևաշատ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր

Առավոտյան ժամը 8:30-ին մի խումբ սեբաստացիներով՝ դասավանդողներ և սովորողներ, չնայած եղանակային պայմաններին, առանց եկմտանքի ընկանք ճանապարհ: Հեծանվաերթը անցնում էր Մուսալեռ, Արևաշատ, Արբատ և Գեղանիստ գյուղերով, 25-28 կմ երկարությամբ: Գյուղերը գտնվում են օդանավակայանի հարակից տարածքներում: Ամբողջ ճանապարհին օդանավակայանի թռիչքուղին տեսանելի է, և աննկարագրելի զգացողություն է, երբ գլխիդ վրայով անցնում է հսկայական ինքնաթիռը:

Առաջին կանգառը եղավ Մուսալեռ գյուղում գտնվող՝ Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում:

Այնուհետև ճանապարհը շարունակեցինք դեպի Արևաշատ գյուղ, որտեղ գտնվում է համաշխարհային երկրորդ պատերազմին նվիրված հուշարձանը: Արևաշատ գյուղի բնակիչները սիրով և ոգևորությամբ մոտեցան և կատակով ասում էին. <<Տեսնում եք չէ, Նիկոլը վարչապետ դարձավ, բոլորը հեծանիվ են վարում, ինչ լավ է>>:

Արևշատից հեծանվաերթը շարունակվեց դեպի Արբատ գյուղ: Իհարկե, եղանակն էլ իր անակնկալն արեց, մեզ ոտքից գլուխ թրջելով: Ետ վերադարձը Գեղանիստ գյուղով էր:

View original post

Реклама

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s