Ղարաբաղի բարբառով խոսք ու զրույց․ Արևելյան դպրոցի սովորողների համար՝ հունվարյան ճամբարի ընթացում․․․

thumbnail_Image

Նախագիծ, Ազգագրական փառատոն 2022

 «Բարբառներ» ակումբի, Ազգագրական փառատոնի շրջանակներում այսօր իրականացրել ենք ղարաբաղյան բարբառով խոսք և զրույց։ Անահիտի մայրիկը Քարին տակ գյուղից է, Անահիտը շատ լավ տիրապետում է բարբառին, Մանեի մորական տատը Հադրութից է, Մանեն նույնպես շատ լավ է տիրապետում, Միլենան հենց Հադրութից է եկել այս պատերազմի ժամանակ։

Վարդենիսի բարբառով հեքիաթի ընթերցում՝ Արևելյան դպրոցի սովորողների համար, հունվարյան ճամբարի ընթացում․․․

ՆԱԽԱԳԻԾ

Ազգագրական փառատոն 2022

 «Բարբառներ» ակումբի շրջանակում, այսօր հեքիաթ պատմեցի Արևելյան դպրոցի 5 տարեկանների համար։ Միասին ընտրեցինք Հ․ Թումանյանի  «Սուտասանը» հեքիաթը։ Ուշադիր լսում էին, իրենց համար կարծես օտար լեզու լիներ։ Նպատակներից մեկն է՝ սովորողների մեջ հետաքրքրության  ձևավորումը բարբառների հանդեպ։

Վարդենիսի բարբառով հեքիաթի ընթերցում Արևելյան դպրոցի սովորողների համար՝ հունվարյան ճամբարի ընթացում․․․

Հունվարի 10-28 — «Բարբառներ» ակումբի շրջանակում հեքիաթի ընթերցում Արևելյան դպրոցի 5 տարեկանների, 1-3 դասարանցինների, տարբեր ջոկատների համար։

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի սովորողներ․

Նպատակը՝ Արևելյան դպրոցի սովորողների մեջ հետաքրքրության  ձևավորում բարբառների հանդեպ։

Հեքիաթի ընտրություն՝ Հ․ Թումանյանի հեքիաթները։

Քայլերի նկարագրություն

  • Նախապատրաստական աշխատանք Արևելյան դպրոցի սովորողների հետ
  • Հեքիաթի ընտրություն Վարդենիսի բարբառով՝ Հ․ Թումանյանի «Ծիտը» և իրենց ընտրությամբ, առաջարկով
  • Ընթերցողական հմտությունների փոխանցում սովորողներին
  • Ընթերցում, քննարկում փոքրիիկների, կրտսեր սովորողների հետ, վերապատմում
  • Հեքիաթի բարբառային բառերի բացատրություն սովորողների կողմից
  • Համեմատություն Հ․Թումանյանի «Կացին ախպերը» հեքիաթի հետ և այլն
  • Դասի նկարահանում, լուսանկարում, տեսանյութի պատրաստում
  • Մասնակից սովորողների պատումներ իրենց կատարած աշխատանքի շուրջ

Արդյունքը․