Եռօրյա ճամբար՝ Արատեսյան ապրումներ․․․

նախագիծ

Արատեսն իր ապրումով կյանք է, սովորողին հնարավորություն է տալես զգալ, ապրել, մասնակիցը լինել գյուղական կյանքին, զգալ միջավայրը։ Այստեղ, կա այն ամենը, ինչը բառերով չես փոխանցի։ https://www.instagram.com/reel/C0oM6mYM04U/?fbclid=IwAR3U691VaVacLeDADoSPntfeFKm1_0hL5R1GDnOuL1nftFaPnOyibntnFkc

Թեժառույքի վանք․Ճամփորդությոնն իր ողջ հմայքով․․․․

Նախագիծ։

Մեղրաձորի Թեժառույք եկեղեցի  կամ տեղացիների համար Մեղրաձորի Թուխ մանուկ, տանող բարձունք, որը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:

Սովորողները երթուղին անցան երգով, համով զրույցներով հաղթահարեցին բարձունքը, անցորդներին բարև տալով։ Համով նախաճաշից հետո, ծանոթացան Թեժառույքի վանքի հետ, աղոթեցին, երգեցին, հետո արդեն վանքի բակում՝ երգով, պարով անցկացրեցինք։ Նկարչական պլեներն անցկացրեցինք գույնզգույն աշնան ի տես։ Ամբողջությամբ տարածքը մաքրեցինք աղբից և իջեցրեցինք մեզ հետ։

Մատենադարանում

Արմինե Գոգինյանի բլոգ

20221125_115735

Մատենադարանում Արևելյան դպրոցի 4.4 դասարանի սովորողներն են`Ճամփորդություն դեպի Մատենադարան նախագծով։ Հավաքել են տեղեկություններ`Նախաճամփորդական աշխատանք. Մատենադարան, տեղադրված են բլոգներում։ Երբ սովորողները գիտեն ուր են գնում, ինչ են տեսնելու, և ինչպես են իրենց պահելու, ամեն ինչ հարթ և արդյունավետ է ստացվում։ Քիչ է լինում, երբ թանգարանի աշխատակիցը հատուկ շնորհակալություն հայտնի խմբին` իմացության և թանգարանային էթիկային հետևելու համար։ Այս այցելությունը այդ դեպքերից է։ Կեցցեն մեր խելացի սովորողները։

View original post

Երևանի պատմության թանգարանում

Արմինե Գոգինյանի բլոգ

20221109_124944

Ճամփորդական նախագիծը` այստեղ։

Արևելյան դպրոցի 5.2 դասարանի սովորողների հետ այցելեցինք Երեւանի պատմության թանգարան։ Այցելությունից առաջ ուսումնասիրեցինք թանգարանի ստեղծման պատմությունը։ Նաև իմացանք Էրեբունի բերդաքաղաքի կառուցման մասին։

View original post ещё 128 слов