Հայաստանի ազգային պատկերասրահ

Այսօր, Հայաստանի ազգային պատկերասրահում էին  սեբաստացի սովորողները, մասնակցեցին Հին Հռոմի գունեղ տեսիլները ցուցադրությանը, երգեցին, պարերգեցին Կոմիտասյան գոհարներից: Իրենց տեսածը և լսածը սիրով փոխանցում ենք ձեզ՝ մեր հետևորդներ:

Շրջայց Բազմաղբյուրով

Արագածոտնի մարզի գյուղ Բազմաղբյուրում էինք, որտեղ  իրականացվեց հեղինակային կրթական ծրագրերի տարածումով էինք գնացել, «Բլեյան ցանցի» ընդլայնումով: Նախագծի միջոցով սովորողներին ծանոթացրել ենք Զատկան ծեսին  ՝   որպես  ազգային  և քրիստոնեական   ծես ,   Զատկի     խորհուրդներին /ածիկ, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու ,ձուկ, չամչով  փլավ ,զատկածառ /, զատկական ավանդույթներին ու սովորույթներին։

Բլեյան ցանց…

Այսօր եղանք Բյուրական և Աշտարակ քաղաքներում:  《Բլեյան》 կրթական ցանցի շրջանակներում այցելեցինք Բյուրականի Հ. Թումանյանի անվ. միջնակարգ դպրոց, Աշտարակի 《Արևիկ》մանկապարտեզ։ Ավելի մանրամասն՝ տեսանյությում:

Եռօրյա մարզական ճամբար Արատեսում

42901608_2464019870491471_655101663622725632_n

Վայրը՝ Վայոց ձոր, Արատեսի դպրական կենտրոն

Ժամկետը՝ մարտի 26-28

Մեկնում՝ մարտի 26-ին, ժամը 9:30 -ից Երևան-Արենի-Արատես

Վերադարձ՝մարտի 28-ին, ժամը 17:00-ին Արատես-Նորավանք-Երևան

Նպատակ

  •  Մասնակցելու գարնանային մարզական խաղերին, էստաֆետներին
  • Քայլարշավ դեպի  Արատես գետը, վանքը
  • Տարածքի մաքրություն

Օրակարգ
Փետրվարի 26

  • 9:30  մեկնում կրթահամալիրի մարզադաշտերի մոտից
  • 11։30-15։00 տեղավորում, մարզական խաղեր, ֆուտբոլ ձյան վրա
  • 15։30-16։15 ճաշ
  • 16։30-17։30 ինտելեկտուալ խաղեր
  • 18:00-19:00 ծանոթացում Արատեսի վանքի հետ
  • 19։30-20:15 ընթրիք
  • 20.15 օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ

Փետրվար 27

  • 9։00 վերկաց
  • 9:30 իգիենայի ժամ
  • 10։00  նախաճաշ
  • 12։30-15։00 գարնանային, մարզական խաղեր, բացում նետաձգություն
  • 15։30-16։15 ճաշ
  • 16։30 գարնանային, մարզական խաղեր, հրաձգություն
  • 19։30-20:15 ընթրիք
  • 20.30 օրվա ամփոփում, քննարկում, հանգիստ
Փետրվար 28
  • 9։00 վերկաց
  • 9:30 հիգիենայի ժամ
  • 10։00 նախաճաշ
  • 11։00 գարնանային, մարզական խաղեր, հրաձգություն
  • 16:00 նախապատրաստական աշխատանքներ, վերադարձից առաջ
  • 17:00 վերադարձ՝ Արատես, Նորավանք, Արտաշատ, Երևան երթուղով:

Գիշերակացը` Արատեսի դպրական կենտրոնում

Նախահաշիվ` սնունդը-3000դրամ, երթուղային-3000դրամ

Սննդի կազմակերպումը` տեղում, որպես ուսումնական հմտություն

Անհրաժեշտ իրեր.

  • Ուսապարկ
  • Քնապարկ
  • Տաք հագուստ, գուլպաներ, ձեռնոց, գլխարկ
  • Սպորտային համազգեստ, տաբատներ
  • Տաք, ձմեռային կոշիկներ
  • Հիգիենայի պարագաներ
  • Բրդուճներ, ջուր

Նախապատրաստական աշխատանք՝

Քարտեզագրում, բլոգներում տեղեկության տեղադրում Արատեսի մասին:

Արդյունքում՝

Բլոգների ստեղծում, հետաքրքիր  ֆոտոնախագծերի ներկայացում:

Մասնակից սովորողներ․

Եռօրյա ճամփորդություն Արատեսի դպրական կենտրոնում…

 

Բարև ձեզ կասեմ կարդացողներ՝ ուրիշ դարձած, ուրիշ տեսած, ուրիշ ապրած մարդու բերանից: Այսպես հարստացած, լցված, հպարտ, ինքնաբավ եղել էի վերջին անգամ Արևելյան Հայաստանը տեսնելուց հետո: Չեմ ուզում երկար գրել, որովհետև տեսականը, ապրածը, քայլածը, անցածը ամբողջությամբ կա տեսանյութերում: Ավելի շատ զգացմունքայինն է մոտս գերակշռում, հազար շնորհակալություն եմ ուզում հայտնել տեսածիս, ապրածիս համար, ևս մեկ անգամ համոզվեցի, որ հպարտ եմ, որ հայ եմ, ես սիրում եմ քեզ իմ Հայաստան աշխարհ:

Սովորող Անժելա Դադոյանի հայացքը.

https://anjeladadoyanwordpresscom.wordpress.com/2018/09/25/%D5%B6%D5%AF%D5%A1%D6%80%D5%B6%D5%A5%D6%80/

Արատեսյան նախագիծ…

Սեբաստացի պապիկի ծնունդը

Մաքուր օդ, զբոսանք, բարձունքի հաղթահարում։ Այսօր Սեբաստացի պապիկի ծնունդն էր, շրջայց կատարեցինք Մայր դպրոցում, եղանք Գնել Հարությունյանի «Ռոբոտիքսում» և Կարեն Խաչատրյանի «Երաժշտական լաբորատորիայում»։ Երեխաներին շատ դուր եկավ, շատ տպավորված էին` պատմում ու պատմում էին անվերջ։