«Մի սեբաստացու պատմություն»

«Մի սեբաստացու պատմություն», բայց մեր ընտանիքում չորս սեբաստացի ենք՝ քույրս, ես, Մանեն, Նարեն: Մայրս շատ ճիշտ որոշում է կայացրել, և՛ ես, և՛ քույրս սեբաստացի ենք, մորս երկու աղջիները հաճախեցին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, երբ ես մայր դարձա երկու աղջիների, անփոփոխ որոշված էր, որ ավանդույթը չենք խախտելու:                                        Հիշում եմ՝ առաջին քայլերս այժմյան Արևմտյան դպրոց 1991թ., առաջին ուսուցչուհիս օրիորդ (այն ժամանակ ցնցող էր օրիորդ, տիկին, պարոն, տիար դիմելաձևերը ) Շուշանը, առաջին տետրս ձմերուկ էր, Կոմիտասի «Արև-արև»ով սկսվեց մուտքս և առ այսօր այդ մանկական-հասուն վայելքների մեջ եմ: 10 տարիներս անցել են շատ սիրուն, աշխույժ, վառ հիշողություններով, ընկերներով, որոնց հետ մինչև հիմա շատ ամուր եմ կապված, սեբաստացու ընկերությունը անփոխարինելի է, սեբաստացին գիտի իսկական ընկերություն անել: 2001թ. ավարտել եմ Գիմնազիան, իմ կյանքի ճիշտ հայացքների համար շնորհակալ եմ Մայիս Նիկողոսյանին, այդ ժամանակ և առ այսօր հասկանում եմ , թե ինչ ասել է կյանքի ուսուցիչ՝ իր շնորհիվ ( հիմա արդեն Քոլեջ): Անցան տարիները, իմ միջի սեբաստացին տեղը տիտիկ չէր տալիս, իստիտուտի 5 տարիների ընթացքում, ամեն հնարավորության ժամանակ հպարտությամբ ասում էի, որ ես սեբաստացի եմ, չնայած, որ համակարգում այդ փաստը ծանր էին տանում:                                       Արդեն եկան վայելքի տարիները, երբ աղջիկներս դարձան սեբաստացի, նոր ուսուցիչների հետ մտերմացա, Հռիփսիմե Առաքելյանի հետ ընկերացանք, ես էլ ամեն օր ասում էի, որ չեմ ուզում դպրոցից տուն գնալ, կամավոր սկսեցի աշխատել կրթահամալիրում, մասնակցում էի ճամփորդություններին, հեծանվաերթերին, կամավոր ունեցա ամառային դպրոցի ճամբարականների խումբ, միացա ուսուցչական երգչախմբին, գրական ակումբին մինչև կդառնային աշխատակից: Գրական ակումբում քնարկվում էր Սարոյանի «Այսօր այդ օրն է», «Բան ունեմ ասելու» ստեղծագործությունները, ես հասկացա, որ երկու պատմություններն էլ ինձ հուշում են, որ պետք է գրեմ իմ մեծ ուսուցիչ՝ տիար Բլեյանին: Անմիջապես արձագանքեց տիարը, նրա արձագանքին միացավ Նառա Նիկողոսյանը, ես մեկ շաբաթից(16.01.2017թ.)  արդեն Արևելյան դպրոցի նախակրթարանում էի: Ես արդեն աշխատում եմ, որպես ուսուցչի օգնական, բայց ամեն ազատ պահի նախակրթարանում եմ, որովհետև անչափ շատ եմ սիրում երեխաների հետ ընկերություն անել և ամեն հնարավորությունս օգտագործել, որ իրենք ուրախ լինեն:                 Ես չեմ դադարում լուռ սովորել, լայն ժպտալ և ցույց տալ, որ շնորհակալ եմ, չթողնեք, որ իմ մեջի սեբաստացին տիտիկ տա, թող ինքը անընհատ գնա ու գա: Իմ աչքերի փայլից էլ պարզից պարզ է, որ բոլորիդ շատ սիրում եմ:

Ես 1991-2001թթ

Քույրս Նառա Նիկողոսյանի հետ. 73224034_2800756016817853_3415743780626628608_o