Մեկօրյա այց Դդմաշեն

Հասմիկ Հարությունյանի բլոգ

Գեղարքունիքի մարզը իր տարածքով Հայաստանում ամենամեծն է ու չնայած մարզի դրական առանձնահատկություններին, այն կրթական ոլորտում դեռևս ունի մեկ չլուծված խնդիր։ Չունի Բլեյանի դպրոց֊պարտեզի նմանը չունեցող մոդելը։ Այսօր «Բլեյան բաց ցանց» նախագծով այցելեցինք Դդմաշենի մանկապարտեզ։ Այս նախագծի հաջող ընթացքը կնպաստի ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի Հանրապետության կրթական դրական աճին։ Հեռախոսիս ինքնաթիռի ռեժիմը միացրի, ու դուրս եկա տանից, որ Կոմիտասյան հնչյունների ներքո հավեսով սկսենք մեր ճամփորդությունը։ Չիգիտեմ, որ երրորդ անգամն է արդեն, որը մեզ (Արևելքի խենթ սեբաստացիներին) մեքենան բերում է Գեղարքունիքի մարզ։

Ճանապարհին հանդիպեցինք Արմենին (շատ դրական էներգետիկայով երիտասարդին)։ Նրա հետ սկսվեց սեբաստացի նախագծային խմբի այսօրվա մեկնարկը՝ Խլխլում (Գեղարքունիքի մարզ, Զովաբեր գյուղ)։

Շատերը «գյուղ» բառը լսելիս պատկերացնում են աշխարհից վերացած, շատ ու շատ հնարավորություններից զուրկ մի տարածք, որտեղ մարդիկ կտրված են ամեն ինչից։ Իհարկե, ես չեմ ասի, որ չկան նման համայնքներ, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ Դդմաշենը այդպիսին չէ։ Բայց գիտե՞ք՝ Դդմաշենը, քաղաքից առանձնապես չի էլ տարբերվում։ Քաղաքացուն վայել…

View original post ещё 321 слово

Հավեսի՜ հունիս, ամառային ուսումնական ճամբար, մեր հյուրն է` դերասան Մխիթար Ավետիսյանը…

Հավեսի՜ հունիս, ամառային ուսումնական ճամբար, մեր հյուրն է` դերասան Մխիթար Ավետիսյանը…Ընկեր Սբատը՝ սովորողների հետ, բերքահավաքը արեց, միրգը` Արևելյան բակի ծառերից, գինին` քոլեջից, ինքնաշեն խաղ Չապայը` Սմբատ Պետրոսյան և սովորողներ…

Նախագիծը այստեղ․

Նյութը այստեղ․

«Բլեյան» կրթական ցանց. Աշտարակ-Սասունիկ

Այս անգամ «Բլեյան» կրթական ցանցով Աշտարակի «Արևիկ» և Սասունիկի «Արմինե Կարապետիի» անվան մանկապարտեզներում էինք: Սիրով և հավեսով էին մեր նոր գործընկերները, այնքան արագ յուրացրեցին, որը գալիս է նոր բան սովորելու մեծ ցանկությունից: Հրաժեշտը եղավ, անպայման մեկ շաբաթից հանդիպելու պայմանով:

Շրջայց իտալացի ճարտարապետ Ռոբերտո Ռավալիի և քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ…

Աշխատանքային օրվա վերջում՝ իտալացի ճարտարապետ Ռոբերտո Ռավալին, քանդակագործ Վիգեն Ավետիսը, տիար Բլեյանը շրջում էին կրթահամալիրի դպրոցներով: Դե իհարկե, հնարավորությունը բաց չթողեցի և մեծ սիրով միացա քայքին:

Այգեկութ 2017

Մի խումբ սեբաստացիներով, այսօր մասնակցեցինք եղեգնաձորյան  այգեկութին։ Միայն մկրատներով էր թույլատրվում կտրել խաղողի հասուն ու հյութալի պտուղները, շատ խնամքով հավաքված բերքը դասավորում էինք արկղերում։ Այնուհետև մասնակցեցինք գեղեցիկ հյուրասիրությանը և մեր ուրախ երգ ու պարով,  ներկայությամբ զարդարեցինք  միջոցառումը։

Գիշերային թափառումներ Վլադիկովկասում

Շրջել ենք, պեղել, հայտնաբերել  իրենց պետական թանգարանը, հուշարձան տանկը` նվիրված 2-րդ համաշխարային պատերազմին, հայկական եկեղեցին ու փողոցը: Կարոտներս առած կվերադարնանք տրամվայից ու Լենին պապիկից:

Վրացիները Էջմիածնում

Մեր վրացի հյուրերը շատ էին ցանկանում տեսնել Էջմիածին քաղաքը, եղանք Սուրբ Աթոռում, Հռիփսիմեում, մի լավ շրջեցինք քաղաքով։ Շատ տպավորված էին մեր վրաց ընկերները, կեսօրին ճանապարհեցինք` անպայման կրկին տեսնվելու պայմանով ։

Ճամփորդություն դեպի Չարենցի կամար, Գառնի, Գեղարդ

Վրացական պատվիրակությունը այսօր  կենսամշակութային արշավ կատարեց դեպի  Չարենցի կամար, Գառնի, Գեղարդ։ Շատ տպավորված էին մեր հյուրերը, Գեղարդը նմանեցնում էին իրենց քաղաք-ամրոցին՝  Վարդիային։