«Բարբառներ» ակումբ Վաղաշենի ճամբարից․․․

Վաղաշենի բնապահպանական ճամբարի հյուրն էր Մարտունեցի տատիկ` Լենա Աղասու Հարությունյանը, 89 տարեկան։ Շատ հետաքրքիր տատիկ, կարդացած, որն ավարտել է Երևանի Թատերական ինստիտուտը և աշխատել Մարտունու թատրոնում, պատմեց իր հետաքրքիր դերերի, զավեշտալի պատմությունների մասին, նա առանց ակնոց հեշտ կարդում էր։

Եվ, Վաղաշենի բնապահպանական ճամբարի մասնակիցներով անցկացրեցինք բարբառային երեկո՝ խարույքի շուրջ։

Բնապահպանական ճամբար, կյանքի դպրոց․․․

Վաղաշենի բնապահպանական ճամբարը իրական հեքիաթ էր, իր ամառային վայելքով, երգով, պարով, մարմնամարզությամբ, լողով, ընկերության վայելքով, խարույքով, փռի մեջի կարտոֆիլով։

Կյանքի ապրումը նկարաշարում։ Պատումները Հռիփսիմե Առաքելյանի, Սոմա Հովհանիսյանի բլոգներում։

Մեկօրյա այց Դդմաշեն

Հասմիկ Հարությունյանի բլոգ

Գեղարքունիքի մարզը իր տարածքով Հայաստանում ամենամեծն է ու չնայած մարզի դրական առանձնահատկություններին, այն կրթական ոլորտում դեռևս ունի մեկ չլուծված խնդիր։ Չունի Բլեյանի դպրոց֊պարտեզի նմանը չունեցող մոդելը։ Այսօր «Բլեյան բաց ցանց» նախագծով այցելեցինք Դդմաշենի մանկապարտեզ։ Այս նախագծի հաջող ընթացքը կնպաստի ոչ միայն Գեղարքունիքի մարզի, այլև ողջ Հայաստանի Հանրապետության կրթական դրական աճին։ Հեռախոսիս ինքնաթիռի ռեժիմը միացրի, ու դուրս եկա տանից, որ Կոմիտասյան հնչյունների ներքո հավեսով սկսենք մեր ճամփորդությունը։ Չիգիտեմ, որ երրորդ անգամն է արդեն, որը մեզ (Արևելքի խենթ սեբաստացիներին) մեքենան բերում է Գեղարքունիքի մարզ։

Ճանապարհին հանդիպեցինք Արմենին (շատ դրական էներգետիկայով երիտասարդին)։ Նրա հետ սկսվեց սեբաստացի նախագծային խմբի այսօրվա մեկնարկը՝ Խլխլում (Գեղարքունիքի մարզ, Զովաբեր գյուղ)։

Շատերը «գյուղ» բառը լսելիս պատկերացնում են աշխարհից վերացած, շատ ու շատ հնարավորություններից զուրկ մի տարածք, որտեղ մարդիկ կտրված են ամեն ինչից։ Իհարկե, ես չեմ ասի, որ չկան նման համայնքներ, բայց ուրախությամբ պետք է նշեմ, որ Դդմաշենը այդպիսին չէ։ Բայց գիտե՞ք՝ Դդմաշենը, քաղաքից առանձնապես չի էլ տարբերվում։ Քաղաքացուն վայել…

View original post ещё 321 слово