Մարզական դադար․․․

Այսօր՝ օրվա երկրորդ կեսին, 5 տարեկանների հետ մի լավ մարզվեցինք մաքուր օդում։ Ամենօրյա մարմնամարզությունն մեր առօրյաի անբաժանելի մասն է: Հատկապես պետք է այս համաճարակի շրջանում՝ ամեն օր գտնվել մաքուր օդում և մի լավ կոփվել։  Երեխաները շա՜տ են սիրում մարզվել, վազել, ցատկոտել։

Առողջ ապրենք՝ նամանավանդ վարակի ընթացքում․․․

Ուսումնական նախագիծ

Հեծանվավարություն, մարմնամարզություն, բակային խաղեր 13:00-15:00

Մարմնամարզական պարապմունքներ

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի սովորողներ

Հանդիպում ֆիզիկական միջավայրում`13:00-15:00

Նպատակը՝ Հիմնական նպատակն է, որ երեխան ֆիզիկապես առողջ լինի, համակողմանի զարգացած, տիրապետի առողջ ապրելակերպի կանոննորին:

Վայրը՝ Արևելյան դպրոցի բակ

Խնդիրները՝ Մարմնամարզության պարապմունքների ընթացքում երեխաները ձեռք են բերում գեղեցիկ կեցվածք, ուժ, ճկունություն, ճարպկություն,արագաշարժություն,տարածության մեջ կողմնորոշման, շարժումների մեջ համաձայնեցվածության զարգացման, համարձակության, վճռականության, իր ուժերի նկատմամբ վստահության դաստիարակմանը: Ամենակարևորը ամուր իմունիտետ են ձեռք բերում։

Աշխատաժամանակ՝ ինչ է արվելու, որը ընթացքում լրացվելու է

Առցանց. Հավաքելու եմ այս երկու նախագծերի արդյունքները, տեսանյութերով փոխանակվելու ենք:

Նախագիծ 1

Նախագիծ 2

Ֆիզիկական. Օրեցօր ավելացվում է. Աշխատաժամանակ

Հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց, մարզական ընտանիք

Առաջարկում եմ ընդհանուր զարգացնող վարժությունների ուղեցույց

Աշխատանք տանը, հեռավար

Հարգելի սովորողներ պատասխանեք հարցերին, տեղադրեք ձեր բլոգներում

Առաջադրանք 4-5-րդ դասարանցիների համար

  • Ինչ մարզաձևեր գիտես
  • Որ մարզաձևն է քեզ դուր գալիս, նկարագրիր, քանի հոգով են խաղում, ինչ գույք են օգտագործում, դաշտի չափերը
  • Քանի տարին մեկ են անցկացվում օլիմպիական խաղերը, վերջին խաղերը որտեղ են անցկացվել և ինչ երկրներ են մասնակցել
  • Ինչ մարզագույք ունես քո բնակարանում, երբ էս դրանով մարզվում

Աշխատաժամանակ 19.10-23.10 — Առցանց և ֆիզիկական միջավայր

Հեռավար-ընտանեկան-ինքնակրթության դպրոց . աշխատաժամանակ

Երկուշաբթի —19.10

10:00- Գինու դպրոցում աշխատանքներ

12:00- ՝ հանրային TV-ի «Իմ ուսուցիչը» ստեղծագործական խմբի ընդունելություն կրթահամալիրի Քոլեջում

Բլոգավարություն

Երեքշաբթի- 20.10

9։00՝ քայլք կրթահամալիրի հիմնադիր տնօրենի հետ. մեկնարկը՝ Կիևյան կամրջի գլուխ, Ատլանտա խանութի մոտ 

Գինու դպրոցում աշխատանքներ

Բլոգավարություն

Ռադիոյի օրվա պատասխանատու:

Չորեքշաբթի- 21.10 Ֆիզիկական միջավայր

4-5-րդ դասարանների և Արցախցի սովորողների հետ  11:00-13:00

5 տարեկանների հետ մարզական մեկնարկ:

12:00 Արցախի սովորողների հետ հեծանվավարություն

Գինու դպրոցում աշխատանքներ:

Բլոգավարություն

Հինգշաբթի- 22.10

10:00 Գինու դպրոցում աշխատանքներ

Հերթապահություն,  պարտիզապուրակային աշխատանք

Բլոգավարություն

19:00 Գրական ակումբ, առցանց հանդիպում

Ուրբաթ- 23.10 Ֆիզիկական միջավայր

4-5-րդ դասարանների և Արցախցի սովորողների հետ  11:00-13:00

5 տարեկանների հետ մարզական մեկնարկ

12:00 Արցախի սովորողների հետ հեծանվավարություն

Գինու դպրոցում աշխատանքներ

Բլոգավարություն

Ուրբաթ պարապմունք — 13:00

Արի, մայիս, արի. ապրիլի 27-մայիսի 4

IMG_20151129_041425

Մայիսյան հավաքին ընդառաջ

Արի, մայիս, արի

Գարնանային տեսարաններով ոգևորված, մաքուր օդը շնչելով, մեր պատուհանից, մեր բակից ու թաղից, շարունակում ենք լինել մարզական, ներառում ենք մեր ընտանիքի անդամներին, չէ որ սովորում ենք հեռավար-ընտանեկան դպրոցում: Ներկայացվում է նախագիծը, որտեղ մասնակիցները ձեր ընկերներն են, ձեր դպրոցն է և դուք պետք է լինեք այնտեղ: ՆԱԽԱԳԻԾ

Ընտանիքի հետ զրուցելու, հավեսի գարուն: Ծնողի հետ հիշում ենք մեր մանկության մասին, ծնողից հարցնում ենք իր անցած  մանկությունից, թաղից , դպրոցից: Ընտանեկան հավեսի նախագիծ: