Հեծանիվներով ու ինքնագլորներով մարզական ստուգատես․ամփոփում

Դիանա Գևորգյան

Մարմնամարզական ստուգատես 2023-ի շրջանակում Արևելյան դպրոցի 5 տարեկանները ցուցադրեցին ինքնագլոր և հեծանիվ վարելու իրենց հմտությունները:

View original post ещё 4 слова

Հեծանիվ+վազք+լող

Մայիսյան հավաք

 «Ես կարողանում եմ…» նախագծի ընթացքում Արևելյան դպրոցի 1․3 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց մարզական կարողությունները։ Սովորողները յուրաքանչյու չորեքշաբթի  մասնակցում են լողուսուցման պարապմունքի: Նշեմ, որ լողը սովորողների ամենասիրելի զբաղմունքներից է, որի միջոցով  կոփվում ենք, լողալու հմտություններ ենք ձեռք բերում։  Կարևորում ենք սովորողների հիգիենան ու ինքնուրույնությունը: Սովորողներն արդեն  ինքնուրույն հագնում են լողազգեստները, ռետինե հողաթափերը, ջրային գլխարկներն ու  ակնոցը։ Լողավազան մտնելուց առաջ անպայման անցնում ենք ցնցուղարանով, հետո նոր մտնում լողավազան:  Կատարում   ենք նախավարժանք և զարգացնում մկանները։ Լողավազանից դուրս գալուց հետո նույնպես անցնում ենք ցնցուղարանով  և կազմակերպում զգեստափոխումը: Սովորողների մեծամասնությունն արդեն լողում է առանց փրկօղակի և թևիկների, մի քանի սովորողներ էլ փորձում են լողալ ջրային թևիկներով:

Լողուսուցման պարապմունքներից բացի նաև հեծանվավարում ենք, մարզվում և վազում։ Սովորողների մի մասը հաղթահարել են քառանիվ հեծանիվ վարելը և արդեն փորձում են երկանիվ վարել։

Տեսանյութ՝

View original post

Սովորում ենք և սովորեցնում

1․3 դասարանի սովորողները մեծ սիրով և ոգևորվածությամբ են սպասում հեծանվավարության պարապմունքներին։ Բոլորը կարողանում են քառանիվ հեծանիվներ վարել, բայց սովորողների մի խումբ այս ընթացքում ավելի են հմտացել և փորձում են օգնել մյուսներին։

Տեսանյութ՝

View original post

Հեծանվային ստուգատես 2022

Նորմատիվներ, սանիտարահիգիենիկ կանոններ՝

Ստուգատեսի համար նախատեսված` հեծանվային նորմատիվներ:

Խմբերը մարմնամարզական ստուգատեսին մասնակցում են, ըստ որոշված ժամանակացույցի: Պահպանելով անվտանգության և հիգիենայի բոլոր կանոնները: Ստուգատեսին ներկա են գտնվում, հյուրեր, ծնողներ, բարեկամներ: Ստուգատեսը լուսաբանվում է սովորողների, դասվարի, պատասխանատուի և մարզիկի կողմից:

Մասնակիցները՝

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողներ, դասավանդողներ, բլեյան ցանցի գործընկեր դպրոցներ, մարզական ընտանիքներ, մարզական ակումբներ, այլ շահառուներ: Հրայր Հովհաննիսյան ի բլոգից։

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-3րդ, 4-5-րդ դասարանների ճամբարականներ,

Վայրը՝ Մայր դպրոց

Ժամանակացույց՝

Նպատակը՝ ստուգատեսի միջոցով ստուգել սովորողների ձեռք բերած հմտությունները, հեծանիվ վարելու կարողությունը, մտքի ճկունությունը:

Խնդիրները՝
10մ հեռավորությամբ ճանապարհի անցում, արագության գրանցում
Առանց կանգառի՝ 2մ երկարությամբ ճանապարհի շրջադարձ:
Ուղիղ ճանապարհի անցում 6-7 արգելքների շրջանցմամբ,
4-5 ճանապարհային նշանի կիրառում:
Պատասխանատուներ՝ Սյուզաննա Սարգսյան, Գայանե Սարգսյան, դասվարներ, կազմակերպիչ, Հրայր Հովհաննիսյան:

Հեծանվավարություն

Նելլի Թովմասյանի բլոգ

wp-1636747589187
Նախագծի մասնակիցներ
՝ 3-2, 3-3 դասարանի սովորողներ

Ժամանակահատվածը՝ նոյեմբերի 17, ժամը 12:00

Վայրը՝ Վահան Ասատրյան մարզադաշտ

View original post ещё 62 слова

Հեծանվավազք

Սաթենիկ Սիմոնյանի բլոգ

Մարզահրապարակում 3-րդ դասարանցի հեծանվորդներն են։ Հեծանվավազքը անցկացվում է Արևելյան դպրոցի 3-2, 3-3 դասարանների միջև։ Պարապմունքը համակարգում է Սյուզան Սարգսյանը։

View original post