Ուսումնական պարապմունք քանդակի դպրոցում

Դիանա Գևորգյան

Ստեղծագործում ենք կավով…

5 տարեկաններն այսօր իրենց ուսումնական պարապմունքն անցկացրեցին Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում, որտեղ ընկեր Ալիսը ներկայացրեց, թե ինչպես են աշխատում կավով, ծանոթացրրց կավի հետ և փոխանցեց կավով աշխատելու մի քանի հմտություններ: Սովորողները ծեփեցին իրենց դիմաքանդակները.

Տեսանյութ՝

View original post

Մենք և բաց «Վիգեն Ավետիս» քանդակի դպրոցը

Պատում 1․ Դավիթ Պետրոսյան

Պատում 2․ Դեպի Քանդակի դպրոց

Պատում 3․ Վիգեն Ավետիս

Պատում 4․ Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոցում

Պատում 5․ Սեմինար պարապունք Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոցում

Պատում 6․ Ծնողական սեմինար-պարապմունք Վիգեն Ավետիսի արվեստանոցում

Պատում 7․ Շրջայց Ռոբերտո Ռավալիի և Վիգեն Ավետիսի ուղեկցությամբ՝ կրթահամալիրի դպրոցներով

Պատում 8․ Արևելյան դպրոցի քանդակի ընտրության խումբը պատրաստվում է…

Պատում 9․ Արևելյան դպրոցի ճամբարականներ, օր հինգերորդ 2019, Վիգեն Ավետիսի արվեստանոցում

Պատում 10․ Արևելյան դպրոցի ճամբարականներ, օր չորրորդ 2019, Վիգեն Ավետիսի դպրոցում

Պատում 11․ Վիգեն Ավետիսի Արագածյան մկրտությունը

Պատում 12․ Տիար Բլեյանի ուղեկցությամբ դեպի Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոց

Պատում 13․ Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոց. Դավիթ Պետրոսյան, Լևոն Հարությունյան և ընկերներ

Պատում 14․ Դավիթ Պետրոսյանի և Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոցներում

Տիար Բլեյանի ուղեկցությամբ՝ դեպի Վիգեն Ավետիսի քանդակի դպրոց

Առավոտյան ընհանուր պարապունքից հետո մեզ միացավ տիար Բլեյանը, քայլքով-վազքով, խոսք-զրույցով հասանք քանդակի դպրոց, 8ր.30վ. տևեց դպրոց հասնելը, վերադարձը 7ր.20վ.:                 Այս օրերին Վիգեն Ավետիսը քանդակում է ռեժիսոր Արտավազդ Փելեշյանիի դիմաքանդակը, վարպետ Սարգիսը դիմաքանդակի ձուլման առաջին շերտը վիկսինիտ է անում ( որպիսզի բոլոր մանրամասները վերցնի ֆորման) երկրորդ շերտը գիպսն է անելու, Արևելյան դպրոցի քանդակի ընտրության սովորողներին վարպետը սիրով փոխանցեց իր վրձինը…
Շախմատաքարերից արդեն մի քանի օրինակ ունենք, սովորողները նկարում են, այնուհետև պլաստիրինից ստանում են իրենց նկարածը:

Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոց

Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոցի ընտրության խմբի սովորողները բաժանվում են երկու խմբի՝ Դավիթ Պետրոսյանի և Լևոն Հարությունյանի դասարանների միջև: Սովորողների երկու խմերում էլ այսօր ակնհայտ առաջխաղացում կար, նրանք շատ լավ էին նկարել իրենց առջև դրված պատկերները: Դավիթ Պետրոսյանը նախագիծ ունի, որում սովորողները պետք է շախմատի խաղաքարեր նկարեն, հետո քանդակեն, ձուլեն: Լևոն Հարությունյանի սովորողները պետք իրենց առջև դրված երկրաչափական պատկերները նկարեին 3D գծագրով: Երկու խմբերում էլ շատ լավ արդյունք կար:

Վիգեն Ավետիսի մկրտությունը և իր տպավորությունները Արագածի Հարավային գագաթից…

Վիգեն Ավետիսը միացել էր «ում որ հոգին վառվում է վառ» Արագածի Հարավային գագաթ բարձրանալու նախագծին: Գագաթը արտակարգ հաղթահարելուց հետո, մի լավ սովորույթ կա, Ալբերտ Տոնեյանը մկրտում է առաջին անգամ գագաթ բարձրացած մարդուն: Վիգեն Ավետիսը  նույնպես մկրտվեց, որովհետև առաջին անագամ էր բարձրանում: Տեսանյութում կտեսնենք մկրտությունը, տպավորությունները, և թե ինչ նվեր էր գտել, որը տանելու էր Իտալիա:

Ճամփորդություն դեպի Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա

Այսօրվա մեր ճամփորդության նպատակն էր՝  նախապես մշակված նախագծով, զրույցների միջոցով սովորողին մոտեցնել արվեստին:                                                                                              Ուսումնասիրեցին՝ քանդակագործությունը, գեղանկարիչությունը և գրաֆիկան:
Ծանոթանացան քանդակագործ, գեղանկարիչ և գրաֆիկ ուսանողների աշխատանքային պրոցեսին: Այցելեցինք  Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ:                                                           Սովորողներից խորհուրդներ հարցրեցին և հարցազրույց վերցրեցին, որը կթողարկվի շուտով:

Ճամփորդություն դեպի Հայաստանի Գեղարվեստի Պետական Ակադեմիա

51570613_2566876523539138_2822412594353012736_n

Մայիսի 15-ին

Նպատակը՝
Ըստ նախապես մշակված նախագծի, զրույցների միջոցով սովորողին մոտեցնել արվեստին

Ընթացքը
․ ուսումնասիրել քանդակագործությունը, գեղանկարիչությունը և գրաֆիկան
․ ծանոթանալ քանդակագործ, գեղանկարչ և գրաֆիկ ուսանողների աշխատանքային պրոցեսին
․ այցելել  Ալբերտ և Թովէ Բոյաջյան ցուցասրահ
․ կատարել ուսումնասիրություններ
․ այնուհետև գնալ պուրակ , քննարկում կատարել, պատրաստել նյութեր

Արդյունքը՝

․ տեղեկույթ
․ պատումներ
․ տեսանյութեր

Մասնակիցները՝

Արևելյան Կրտսեր դպրոց

 

  1. Աբգարյան Արեգ
  2. Աբրահամյան Արտակ
  3. Աթանեսյան Վահան
  4. Խաչատրյան Գոռ
  5. Նահապետյան Էդմոնդ
  6. Հագեյան Էրիկ
  7. Սահակյան Միքայել
  8. Ուլիխանյան Արմեն:

Արևելյան դպրոցի քանդակի ընտրության խումբ…

Արևելյան դպրոցի քանդակի ընտրության խումբը, այս օրերին ակտիվ մասնակցություն էր ցուցաբերում՝ մաքրման, պատրաստման գործում։
18֊ին ժ 12։30, համեցեք Վիգեն Ավետիսի քանդակի արվեստանոցի բացմանը, որտեղ ցուցադրվելու են նաև մեր սովորողների աշխատանքները…