Մարզական հարթակում մարզիկ պապիկն է

Արմինե Մովսիսյան 🙃😎🌎📚🚵‍♀️

Վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արևելյան դպրոց և Մայր դպրոցի մարզադահլիճ

Օրը՝ նոյեմբերի 19
Տևողությունը՝ 12։00-13։30
Հանդիպմանմասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 3․4 դաս․ սովորողներ, ծնողներ
Հանդիպման պատասխանատու՝ Արմինե Մովսիսյան
Օգնական՝ Սյուզան Սարգսյան

Նպատակը

Գործողությունների նկարագրություն

  • 12։10՝ հանդիպման մեկնարկ Արևելյան դպրոցի բակում
  • 12։10-12։20՝ շրջայց Արևելյան դպրոցում
  • 12։20-12։40՝ զրույց, ծանոթություն, հարց ու պատասխան
  • 12։40-12։45՝ քայլք դեպի Մայր դպրոցի մարզադահլիճ
  • 12։50՝ մարզական գործունեության մեկնարկ
  • 13։10՝ վազքի մարաթոն Մայր դպրոց-Սարալանջ-Արևելյան դպրոց երթուղով, փոխանցումավազք։

Անհրաժեշտ պարագաները

  • մարզահագուստ
  • մարզակոշիկներ
  • 1լ ջուր՝ անհատական շշով
  • մարզական տրամադրություն

Ամփոփումը՝ անհատական, դասարանական բլոգներում, ենթակայքում, կայքում։

View original post

Սեբաստացի պապիկը

Արմինե Մովսիսյան 🙃😎🌎📚🚵‍♀️

Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն2021նախագծի շրջանակում Արևելյան դպրոցի 3․4 դասարանի սովորողները հյուրընկալեցին սովորողԱրա ՀարությունյանիպապիկԱրա Ամիրյանին։
Հանդիպումն սկսվեց քայլք-զրույցով։ Սովորողները Արա պապիկին ցույց տվեցին դպրոցը, դպրոցի շրջակայքը, քայլեցին դեպի Վերնատուն։
Քայլային խոսք ու զրույցին հաջորդեց մարզական զրույց-քննարկումը։

Բոլորը սպասում էին մարզական գործունեությանը։ Այն սկսվեց Արևելյան դպրոցի բակից՝ նախավարժանքով։ Այն քայլային էր, խոսք ու զրույցով, ժպիտով։ Քայլք-նախավարժանքը մեզ հասցրեց Մայր դպրոցի Քանդակների պուրակ։

Տե՛ս ֆբ ուղիղ հեռարձակումը։

Բացահայտում էր այն, որ այդքան լավ վազորդներ ունենք։
Հմաոզվելու համար դիտեք ֆբ ուղիղ հեռարձակումն ու ստորև՝ փոխանցումավազքը։

Ուշադրություն դարձրե՛ք սովորողների հայացքին, ժպիտին, ոգևորությանը։ Նրանց համար Արա պապիկը ոչ միայն մարզիկ էր, այլ հոգատար պապիկ, ով ուշադիր, սիրով հետևում էր երեխաների քայլքին, շնչառությանը, խոսքին։ Մենք Արայից գողացանք իր պապիկին՝ դարձնելով նրան բոլորինը )))
Դասարանի և Արա պապիկի ցանկությունները նույնանում էին։ Հրավիրեցինք նրան մասնակցելու մեր գարնանային ճամփորդություններին, ինչը, սիրով, ընդունվեց։ Պատկերացրե՛ք, թե ինչքա՜ն ենք ուզում՝ գարունը շուտ գա։
Շնորհակալ ենք այն ամենի համար, ինչ…

View original post ещё 15 слов

Եկե՛ք մարզվենք

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարի

Գիտե՞ք, որ առավոտյան մարզանքը ճիշտ նյութափոխանակության գրավականն է ամբողջ օրվա համար։ Առավոտը սկսեցինք մարզանքով։ Քայլեցինք, մի լավ մարզվեցինք , իսկ հետո՝ պարանքաշոցի։

View original post

Ինքնագլորաերթ՝ Վահան Զատիկյանի անվան այգում

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարի

Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններն ու մարզիչ՝ Սյուզաննա Սարգսյանը, Արևելյան դպրոցի բակից քայլքով և ինքնագլորաերթով Րաֆֆու փողոցով , Սուրբ Երրորդություն եկեղեցու բակով, հասան Վահան Զատիկյանի անվան այգի։ Մի լավ մարզվեցինք , շրջեցինք այգում, իսկ հետո՝ հավես ինքնագլորաերթ։

Քայլք

Գլորենք ու գլորվենք

Ուղիղ եթեր 1

Ուղիղ եթեր 2

View original post

Հարթակում ծնողն է․․․

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարի

Օրը`10․05․2021թ․

Ժամը`15։30

Վայրը`Արևելյան դպրոցի ներքին բակ

Մասնակիցներ՝ 5-6 տարեկաններ, տարատարիք սովորողներ, դասավանդողներ

Թեման՝Առողջ մարմին․Մարմնամարզություն

Ծնող՝ Արմենուհի Ադաջյան, Երևանի Հրանտ Շահնյանի անվան սպորտ դպրոցի երիտասարդական հավաքականի մարզիչ, միջազգային կարգի մրցավար (Ռաֆայելյան Լիլի տատիկը)

Նպատակը՝

  • Բաց համագործակցություն ծնողական համայնքի հետ։
  • Մայիսյան հավաքի ընթացքում կրթական գործի կազմակերպում:

Նկարագրություն` Սովորողների հետ զրույց-քննարկում ենք ունենալու, ինչպե՞ս ճիշտ մարզվել, միասին կազմակերպենք բացօթյա մարմնամարզություն։

Արդյունքը՝ կհրապարակվի դասարանական բլոգում։

View original post

Մայիսյան հեծանվաերթ ծնողական համայնքի հետ . Նորագյուղ, Հրազդանի կիրճ

Հեծանվաերթ դեպի Նորագյուղ, Հրազդանի կիրճ

Մեկնարկ՝ մայիսի 15, ժամը 9.00, Մայր դպրոցի հեծանվաակումբ

Երթուղի՝ Բաբաջանյան փողոց, Իսակովի պողոտա, Սեյրանի բարձունք, Ամերիկյան փողոցով Նորագյուղ, Հրազդանի կիրճ:

Վերադարձ՝ Հաղթանակի կամրջով Իսակովի-Բաբաջանյան փողոցներով Մայր դպրոց:

untitled

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի ծնողական համայնք

Կազմակերպիչ՝ Սյուզաննա Սարգսյան

Պատասխանատու՝ Հրայր Հովհաննիսյան, Միքայել Ղազարյան

Ուղեկցող մեքենա՝ 

Վարորդ `

Նպատակը Իրականացնել հեծանվաերթ դեպի Հրազդանի կիրճ` ներառելով Արևելյան դպրոցի ծնողական համայնքին։

Ընթացքը`

Ծնողական համայնքի հետ արդեն ունեցել ենք մարզական պարապմունք, որի ընթացքում նաև հեծանվավարել ենք Մայր դպրոցի հեծանվաուղիներով։

Անհրաժեշտ պարագաներ՝

Մարզական հագուստ

Սպորտային հարմարավետ կոշիկներ

Արևապաշտպան գլխարկ

Ջուր, բրդուճներ

Ալկոգել, թաց և չոր անձեռոցիկներ

Առաջին բուժօգնության արկղիկ:

Հեծանիվ վարելիս պետք է հիշել.

  • չի կարելի այն վարել երթեւեկության հակառակ ուղղությամբ
  • խստորեն պահպանել աջ կողմում մնալու կանոնը
  • ձեր մտադրությունների մասին (թեքվել, կանգնել, առաջ անցնել եւ այլն) պետք է նախապես զգուշացնել մյուս վարորդներին
  • չսահելու համար կտրուկ չարգելակել
  • ուշադիր լինել հետիոտների նկատմամբ, որոնք հաճախ ցանկանում են փողոցն անցնել ամենաանսպասելի ու վտանգավոր վայրերում
  • ուշադիր լինել ավտոմեքենանների վարորդների նկատմամբ, քանի որ վազանց կատարելիս մեքենան կարող է ուժեղ օդային ալիք բարձրացնել, որի հետեւանքով դուք կարող եք կորցնել հավասարակշռությունն ու ընկնել
  • եթե մի քանի հոգով եք, ապա պետք է շարժվել մեկը մյուսի հետեւից
  • կատարել ճանապարհային նշանների պահանջները
  • արագության մրցարշավներ չկազմակերպել
  • փողոցում տրանսպորտային միջոցների ընդհանուր հոսանքի մեջ մյուսներից անվտանգ հեռավորություն պահպանել
  • ավազով պատված կամ դժվար ճանապարհներին արագությունը նվազեցնել։

Արդյունքները`

Պատումներ, տեսանյութեր բլոգներում, ենթակայքում։

ԲԱՍԿԵՏԲՈԼ

Բասկետբոլը ստեղծվել է 1891 թվականին կանադա-ամերիկացի մարմնակրթության ուսուցիչ Ջեյմս Նեյսմիթի կողմից ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգի Սփրինգֆիլդ քաղաքում և դարձել է աշխարհում ամենահայտնի ու լայն տարածում ունեցող խաղերից մեկը։ Բասկետբոլը թիմային խաղ է, որտեղ երկու հակառակորդ թիմերը, որոնցից յուրաքանչյուրը հիմնականում կազմված է լինում 5 խաղացողներից, պայքարում են ուղղանկյունաձև կորտում, 24 սմ տրամագծով բասկետբոլի գնդակը հակառակորդի՝ 3,048 մ բարձրության վրա տեղադրված, վահանակին ամրացված 46 սմ տրամագիծ ունեցող զամբյուղի մեջ գցելու համար, միաժամանակ թույլ չտալով հակառակորդին գնդակը գցել սեփական զամբյուղը։ Երբ գնդակը հայտնվում է զամբյուղում ցանկացած տեսակի նետումով (բացի տուգանային նետումից), թիմը ստանում է 2 կամ 3 միավոր, ինչը կախված է նետում կատարող խաղացողի և զամբյուղի միջև հեռավորությունից։ Կոպիտ խաղի դեպքում, ժամանակը կանգնեցվում է և այն խաղացողը ում հանդեպ կատարվել էր խախտումը ստանում է 1 միավորանոց մեկ կամ մի քանի ազատ նետումների հնարավորություն (տեխնիկական խախտման դեպքում նույնպես տրվում է 1 միավորանոց ազատ նետման հնարավորություն)։

Ձմեռային մարզական ճամբար 2021, Մարզական փաթեթ, երեքշաբաթյա ամփոփում

Ձմեռային մարզական ճամբար 2021, Մարզական փաթեթ, 11․01-15․01

Ձմեռային մարզական ճամբար 2021, Մարզական փաթեթ, 18․01-22․01

Ձմեռային մարզական ճամբար 2021, Մարզական փաթեթ, 25․01-29․01

Մարզական խաղերի հրճվանքը

Հասմիկ Հարությունյանի բլոգ

Ծնողական սեմինար «Սպորտլանդիա»ուսումնական նախագիծ`

Մեր կողքին գտնվող մարդկանց մեծամասնությունը ամեն օր էլ արժանի է շնորհակալության, բայց միշտ չէ որ նրանք գիտեն այդ մասին: Առօրյայում, որքան այս բառի գործածությունը շատանում է, այնքան շփումն ու մթնոլորտը դառնում է դրական: Բոլոր մարդիկ ունեն դրա կարիքը: Եվ կարելի է շնորհակալություն հայտնել ամենափոքր բաների համար անգամ։ Այսօր մեզ մոտ ամենամսյա ծնողական սեմինար պարապմունքն էր։ Գիտե՞ք այս անգամ մարզական սեմինար էր Սպորտլանդիա։ Շատ հագեցած և հետաքրքիր օր անցկացրեցինք, համեմված սիրով և նմանը չունեցող մարզական խաղերով։ Մխիթար սեբաստացի կրթահամալիրում շատ է կարևորվում ընտանեկան մարզումները։

Ծրագրում՝

Արևելյան դպրոցի լանջերից քայլքով, սահքով դեպի Մայր դպրոցի մարզասրահ`

Էստաֆետ, պատասխանատուներ ՝ Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան`

Հեծանիվ, պատասխանատու՝ Հրայր Հովհաննիսյան`

3.Սեղանի թենիս, պատասխանատու՝ Հասմիկ Սիմոնյան։

Տիար Բլեյանի` թանկ ուղերձը Արևելյան դպրոցի, նախակրթարանի ծնողական համայնքին`

Ուղիղ եթերներ Արևելյան դպրոցի մարզիչ` Սյուզաննա Սարգսյանի Facebook֊յան էջից։

Տիար Բլեյանի` թանկ ուղերձը

Հեծանվավարություն

View original post

Ծնողական սեմինար «Սպորտլանդիա»

Հասմիկ Հարությունյանի բլոգ

Անցկացման վայրը`

Մայր դպրոցի մարզասրահ։

Պատասխանատուներ`

Արևելյան դպրոց-պարտեզի` 2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի դաստիարակներ։

Լուսաբանող` Հասմիկ Հարությունյան։

Արևելյան դպրոցի մարզիչ` Սյուզաննա Սարգսյան։

Մարզական կենտրոնի ղեկավար` Միքայել Ղազարյան։

Ժամանակահատվածը`

Հունվարի 23, ժամը՝ 11։00։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց֊պարտեզի դաստիարակներ, սաներ, ծնողներ, մարզիչներ։

Ծրագրում՝

1.Էստաֆետ, պատասխանատուներ ՝ Միքայել Ղազարյան, Ռոբերտ Խաչատրյան։
2.Հեծանիվ, պատասխանատու՝ Հրայր Հովհաննիսյան։
3.Սեղանի թենիս, պատասխանատու՝ Հասմիկ Սիմոնյան։

View original post