Հայկական ավանդական խաղեր

Հայկազ Մարգարյան

                  20151120_112027

Բոլորս միասին վերհիշենք մեր Հայկական խաղերը, ինչու չէ նաև վերհիշենք այն խաղերը, որոնք մանկության տարիներին բոլորս խաղացել ենք բակերում մեր ընկերների հետ: Այդ խաղերից շատերը այնքան էլ հայկական չեն, սակայն ժամանակի ընթացքում ներխուժել են մեր կյանք և դարձել շատ սիրելի և մեր կյանքի անբաժանելի մասը: Կարծում եմ Ձեզնից յուրաքանչյուրը հիշում է այն խաղերի անունները, որոնք տարիներ առաջ խաղացել է, կամ հիշում եք միշտ ԴԱՂԱԼ խաղացողներին, ում հետ ոչ մեկ չէր սիրում խաղալ կամ այն երեխաներին, որոնք գրեթե միշտ «ՊԻՏՈՒՇ» էին: Սակայն որո՞նք են բուն հայկական խաղերը, արդյոք գոյություն ունե՞ն: Պարզվում է, որ գոյություն ունեն և ունեն դարերի պատմություն: Ցավոք սրտի խաղերից շատերը մոռացվել են, իսկ շատերն էլ ձեւափոխվել են անճանաչելիության աստիճանի: Սակայն պետք է հիշել, որ հայկական խաղերը իրենցից ներկայացնում են վերադարձ արմատներին և նաև ոչ նյութական ժառանգություն են, որոնք ոչ մի դեպքում չպետք է մոռացության մատնվեն:

View original post ещё 3 272 слова