Ճամբարականները տեխնոպարկում

Մարիամ Մանասյան

«Մունետիկներ» ջոկատն այսօր այցելեց կրթահամալիրի տեխնոպարկ, որտեղ համագործակցային նախագիծը վերափոխվեց սովորող-սովորեցնողի։ Մեր այցի ժամանակ տեխնոպարկում էին նաև Միջին դպրոցի սովորողները։ Էդմոնը Արևելյան դպրոցի շրջանավարտ է, ով այժմ վեցերորդ դասարան է։ Նա մեծ սիրով ու հմտությամբ ներկայացրեց կրտսեր արևելցիներին տեխնոխնոպարկի մի շարք հետաքրքիր սարքավորումներ և ծանոթացրեց դրանց գործունեությանը։

View original post

Տոնական բացիկներ՝մայրիկների համար․ «Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

2.1 դասարանի սովորողները, այսօր տոնական բացիկներ պատրաստեցին իրենց մայրիկների համար. 5.1 դասարանի սովորողներն էլ, սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում նրանց օգնում էին. Ստեղծագործական ընթացքին օգնում էր իհարկե Մոցարտի երաժշտության ունկնդրումը.

Սովորող սովորեցնող նախագծի շրջանակում՝ մարմնակրթություն

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակում՝ Քոլեջի 1ին կուրսի, հագուստի մոդելավոում և նախագծում բաժնի ուսանողուհի Մարիամ Աբրահամյանը , Արևելյան դպրոցի 5․1 դասարանի սովորողների հետ իրականացրեց դասընթացը։ Մարմնակրթությունից հետո խաղացել ենք բասկեբոլ՝ Մարիամի ցուցումներով։

Նախագիծ

Մարզական պարապունք 4 մարզիչների հետ։

Սովորող-սովորեցնող նախագիծ

Այսօր առաջին դասարանցիներիս հյուր էին եկել իններորդցիները, որոնք մեզ համար կարդացին «Երեք արջի» հեքիաթը, այնուհետև փոքրերը մեծերի համար պատմեցին «Պոչատ աղվեսը» հեքիաթը, վերջում միասին բեմադրեցինք «Պապն ու շաղգամը » ։

Այնքան էին ոգևորվել թե՛ մեծերը, թե ՛ փոքրերը , որ մի լավ զվարճացան, խաղացին, կռվեցին բարձերով։