«Արզական, Նեղուցի վանք»․Բարձունքի հաղթահարման նախագիծ

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարի

Օրը՝ 26.05.2021

Վայրը՝Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված)

Ժամը՝09։30-14։00

Մեկնում դպրոցից՝ 09։30

Վերադարձ ՝14։00

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններ և 2-րդ դասարանցիներ

Պատասխանատուներ՝Լիլիա Զախարյան, Նելի Թովմասյան,Ալինա Մարզումանյան, Սյուզաննա Սարգսյան (մարզիչ, ուղիղ եթերների պատասխանատու)

Վարորդ՝Սամվել Սերոբյան (094.72.87.27), 60 DQ 077 Mersedes Sprinter-5-6 տարեկանների

Վարորդ՝ Վահան Վարդանյան (հեռ.՝ 094165141) 60 LD077 Mersedes Sprinter — 2-րդ դասարանցիների

View original post ещё 324 слова

Մաթոսավանք, Ջուխտակ վանքեր

Բառերն այստեղ չեն օգնի, ամենբան կա տեսանյութերում, էն ինչ որ կտեսնենք անպատմելի է: Տեսանյութերը Հասմիկ Հարությունյանի.

Արագածի Հարավային գագաթ 3900մ

Սեբաստացիների մի հավես խմբով մասնակցեցինք  «ում որ հոգին վառվում է վառ» Արագածի Հարավային գագաթ բարձրանալու նախագծին: Մեկնարկը տրվեց մոտ ծամը 10-ին, մենք արդեն 14:00 ին Հարավային գագթում էինք: Շատ տպավորիչ էր Ալբերտ Տոնեյանի մկրտության արարողությունը, ով որ առաջին անգամ է բարձրանում, անպայման պետք է մկրտվի: Բոլորս լավ էինք, հիացած, անփորձանք բարձրացել և իջել ենք, ես անպայման բոլոր գագաթները բարձրանալու փափագով վերադարձա: Աշտարակ հասնելուն պես Վիգեն Ավետիսը հրավիրեց իր տուն, որը ուներ շշմելու տեսարան, մի մեծ քաղցր ձմերուկ վայելելուց հետո 22: 30 Երևանում էինք:

Վիգեն Ավետիսի մկրտությունը և իր տպավորությունները Արագածի Հարավային գագաթից…

Վիգեն Ավետիսը միացել էր «ում որ հոգին վառվում է վառ» Արագածի Հարավային գագաթ բարձրանալու նախագծին: Գագաթը արտակարգ հաղթահարելուց հետո, մի լավ սովորույթ կա, Ալբերտ Տոնեյանը մկրտում է առաջին անգամ գագաթ բարձրացած մարդուն: Վիգեն Ավետիսը  նույնպես մկրտվեց, որովհետև առաջին անագամ էր բարձրանում: Տեսանյութում կտեսնենք մկրտությունը, տպավորությունները, և թե ինչ նվեր էր գտել, որը տանելու էր Իտալիա: