Հեծանիվ+վազք+լող

Մայիսյան հավաք

 «Ես կարողանում եմ…» նախագծի ընթացքում Արևելյան դպրոցի 1․3 դասարանի սովորողները ներկայացնում են իրենց մարզական կարողությունները։ Սովորողները յուրաքանչյու չորեքշաբթի  մասնակցում են լողուսուցման պարապմունքի: Նշեմ, որ լողը սովորողների ամենասիրելի զբաղմունքներից է, որի միջոցով  կոփվում ենք, լողալու հմտություններ ենք ձեռք բերում։  Կարևորում ենք սովորողների հիգիենան ու ինքնուրույնությունը: Սովորողներն արդեն  ինքնուրույն հագնում են լողազգեստները, ռետինե հողաթափերը, ջրային գլխարկներն ու  ակնոցը։ Լողավազան մտնելուց առաջ անպայման անցնում ենք ցնցուղարանով, հետո նոր մտնում լողավազան:  Կատարում   ենք նախավարժանք և զարգացնում մկանները։ Լողավազանից դուրս գալուց հետո նույնպես անցնում ենք ցնցուղարանով  և կազմակերպում զգեստափոխումը: Սովորողների մեծամասնությունն արդեն լողում է առանց փրկօղակի և թևիկների, մի քանի սովորողներ էլ փորձում են լողալ ջրային թևիկներով:

Լողուսուցման պարապմունքներից բացի նաև հեծանվավարում ենք, մարզվում և վազում։ Սովորողների մի մասը հաղթահարել են քառանիվ հեծանիվ վարելը և արդեն փորձում են երկանիվ վարել։

Տեսանյութ՝

View original post

Մարմնակրթություն, մարզական խաղեր.Առաջին ուսումնական շրջանի ամփոփումը

Որպես՝ առաջին ուսումնական շրջանի ամփոփում, լրացում՝ տեղեկացնեմ , որ յուրաքանչյուր մարմնակրթության ժամին՝ մենթոր ՆԱԻՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ սկսել ենք պարապունքները պարտադիր մարմնամարզությամբ, հետո, ամեն դասաժամին սովորել ենք նոր շարժական խաղեր՝ դրոշակ, ֆուտբոլ, բասկետբոլ, աթոռախաղ։

Բասկետբոլ, դրոշակ խաղերը թեպետ ծանոթ էին մեր սովորողներին, բայց կանոների հետ մեզ ծանոթացրեց Նաիրա Հարությունյանը:

Խաղացել ենք Ֆուտբոլ՝ պարզեցված կանոններով։ 5-րդ դասարանի ծրագրով սովորողները պետք է ծանոթանան մարզախաղերին՝ դասերի ժամանակ ծանոթացել ենք ֆուտբոլ մարզաձևի հետ, որը խաղացել ենք պարզեցված կանոններով։ Մարզիկներին ուսուցանել ենք աուդից ճիշտ նետման, անկյունից խաղալու, ազատ հարվածի կանոնները։

Սովորողների ոգևորությունը միշտ շատ մեծ է եղել։