Հեքիաթ բարբառով

5 տարեկանների մեդիամիջավայր

Ազգագրության փառատոնի շրջանակում ընկ.Սյուզին 5 տարեկանների համար ընթերցեց հեքիաթ բարբառով։Այս անգամ նա պատմեց Հ. Թումանյանի 《Ուլիկը》հեքիաթը։ Սաները մեծ ուշադրությամբ ունկնդրեցին անսովոր լեզվով հեքիաթը և ավարտից հետո հարցախեղդ արեցին ընկ. Այուզիին։

View original post

Ուսումնական պարապմունք«Տիգրան Հայրապետյանի» անվան գրադարանում

Դիանա Գևորգյան

«Սեբաստացու օրեր» նախագծիշրջանակում Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններն այցելեցին «Տիգրան Հայրապետյանի» անունը կրող գրադարան, որտեղ իրականացրեցինք շրջայց, սովորողները ծանոթացան գրադարանից օգտվելու կանոնների հետ, հետաքրքիր զրույց ունեցան բանաստեղծ Գյուլնարա Իվանյանի հետ, տարբեր հետաքրքիր հարցեր ուղղեցին բանաստեղծին, իսկ վերջում ընկեր Սյուզին Վարդենիսի բարբառով ընթերցեց Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը:


View original post ещё 4 слова

«Բարբառներ» ակումբ, Արևելյան դպրոցի սովորողներ և ուսուցիչներ…

Ձեզ են ներկայանում Արևելյան դպրոցի բարբառակիր սովորողները և ուսուցիչները։

Անահիտը` Արցախի Քարին տակ գյուղից է, Սմբատը` Նոյեմբերյանի Ջուջևան գյուղից, Սյուզին Վարդենիսից է, Արմինեն Վարդենիկից, Տաթևը Աբովյանից, Մանեն Հադրութից…

Նախագիծը։

«Բարբառներ» ակումբ․ Ղարաբաղի բարբառ, խոսք ու զրույց գյուղացիների հետ։

Ղարաբաղի Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղ, Ճանկաթաղի դպրոցի սովորողներ, տեղի բնակիչների հետ խոսք ու զրույցի ենք բռնվել։

Արցախ աշխարհը իր կյանքով և ապրումով։

«Բարբառներ» ակումբը՝ Ծաղկեվանքում․ Ծաղկունքի բարբառ

Այս անգամ «Բարբառներ» ակումբը՝ Ծաղկեվանքում հանդիպեց 90 ամյա Երջանիկ տատիին։ Երջանիկ տատը Գեղարքունիկի մարզի՝ նշանավոր Ծաղկունք գյուղից է, որն 1950թ․ ից ապրում է Երևանում, բայց իր բարբառը պահպանել է։ Նա ունի 45 թոռ և ծոռ, ամենօր իր ձեռքով բանջար է հավաքում, որ ընտանիքին պահի։ Սեբաստացի վարորդ՝ Աֆոն, ինձ օգնեց, որ տատիկից հարցազրույց վերցնեմ։

«Բարբառներ» ակումբ․ Լորու միջնակարգ դպրոց․․․

thumbnail_IMG_5958

Սյունիքի մարզ, Սիսիան համայք, Լոր բնակավայր: Սուրբ Հովհաննես 17 րդ դար 1686թ.: Լորի միջնակարգ դպրոցը ունի 38 սովորող, 8 շրջանավարտ, առաջին դասարանցի չունեն գյուղի ծնելության պակասի պատճառով: Մայրենիի ուսուցիչ` Լորիկ Խաչատրյան: