Թիկունքի Արևելքն առաջնագծում…

Նունե Խաչիկօղլյանի բլոգ

Ամեն ինչ առաջնագծի համար —— հիմա թիկունքում բոլորն են զբաղված միայն այս ուղղությամբ, այդ թվում նաև մեր կրթահամալիրը:

Դասավանդողների խումբը վաղ առավոտից տաք գլխարկներ է գործում առաջնագծում գտնվող մեր հերոս զինվորների համար:

Ամենաարագ գործող մեր Իվետը կարողանում է անգամ քայլելով, խոսելով, ցուցմունքներ տալով, առանց նայելու գործել, կարծես մեքենայացված սարք լինի: Հրատապ ու պատասխանատու աշխատանք է մեր առջև դրված, առաջնագծում ցուրտ է , զինվորին կջերմացնի մեր ուղարկված գլխարկները, որի մեջ դրված կլինեն Մարինեի ջանասիրաբար գրված Նարեկացու աղոթքներից ու էպոսից հատվածներ:

Կրթահամալիրը միշտ բազմազբաղ է …. Արցախցի ճամբարականներով, աշնանային երկրագործությամբ ու շատ այլ նախագծերով …… Շարունակելի …..

ՕՐԱՊԱՏՈՒՄԸ ՝ իմ օբյեկտիվից

View original post