Ծնողը՝ ուսուցիչ․ ինքնակրթվելու ևս մի հնարավորություն

Կորոնավիրուսի հայտնությյան պատճառով պարտադրված ինքնամեկուսացման առաջին շաբաթը ընտանիքով՝ ես, Նարեն, Մանեն, որոշեցինք  անցկացնել Վլադիկավկազում՝ ծնողներիս մոտ։ Որոշեցինք մեկ շաբաթ, բայց հանգամանքերը այնպես դասավորվեցին, որ գնացինք և բանտարկվեցինք այդ գեղեցիկ, բայց մեզ համար օտար վայրում՝ հեռու հայրենիքից։ Մեզ, որպես մխիթարություն, մնաց առցանց կապը մեր կրթահամալիրի և մեր ընկերների հետ։ Սկսվեցին առցանց ուսումնական պարապմունքները։ Քանի որ ես անընդհատ եմ հարցնում Մանեին, թե ինչ է հանձնարարել տիկին Մարիետը, տեղեկացա, որ ընտանեկան նախագիծ կա՝ ,,Բարբառը մեր ընտանիքում,,։
Ես բարբառի կրող եմ մայրիկիս կողմից, ով  Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղից է: Տանը ես և քույրս մայրիկի հետ, մայրիկի կողմի բարեկամների հետ խոսում ենք բարբառով, որովհետև դա նրանց համար հաճելի է, նրանց ականջը շոյում է: Մեր գյուղացիների մոտ  ընդհանրապես ընդունված  է, որ եթե նույնիսկ մարդը տեղափոխվել է քաղաք, ապրում է քաղաքում, չպիտի իր համագյուղացու հետ գրական հայերենով խոսի։ Անպատվաբեր է, ամոթ է։  ,,Պահ, հերեկ մեկ, էսօր էրկու, գրականա կխոսա,,։ Այսինքն՝ զարգացածին տես:

Իմ ընկերական շրջապատում էլ՝  աշխատավայրում, ես հաճախ եմ խոսում բարբառով, որովհետև դա նրանց անչափ զվարճացնում է։ Ասում են, որ ինձ սազում է։  Մանավանդ հաճախ ենք կատակում  Նելի Արղությանի հետ։ Ինքը նույնպես Վարդենիսի բարբառի կրողն է: Ես էլ եմ լավ խոսում մեր բարբառով, որովհետև իմ բոլոր ամառային արձակուրդները անցել են Վարդենիսում։ Սովորելուս տարիներին  ետ էի գալիս կրթահամալիր և չգիտեի, ինպես թաքցնեմ ընկերներիցս բարբառային առոգանությունս, իսկ հիմա տեսեք, որ հպարտանում եմ:

Լավ, չշեղվեմ, շարունակեմ։ Ընտանեկան նախագծերին սիրով ենք մասնակցում։ Տեսեք, քանի ընտանեկան նախագիծ է արել մեր ընտանիքը և իհարկե շարունակում ենք անել։
Սասնա ծռեր
Տնից՝ թանգարան, վիրտուալ ճամփորդություն
Թմկաբերդի առումը
Ֆիլմի դիտում և քննարկում
Ապրիլի 24, ընթերցումներ ի հիշատակ
Ծաղկազարդ
Պոեզիայի երեկո
Շոգեբաղնիքի և ինքնաեռի պամություն՝ սեբաստացի ընտանիքից
Իմ ընտանիքի մարզական բաղադրիչն է զբոսանքը
Իմ ընտանեկան զբոսանքը և իմ ինքնագլորը
Սնկի մասին, սնկով ապուր, սնկով խորոված

Բայց բարբառային այս նախագծին, մտածեցի, մենք չենք մասնակցի, որովհետև մեր բարբառը՝ Վարդենիսի խոսվածքը,  շատ կոպիտ է, սիրուն չի հնչի։ ֆեյսբուքում էլ լսեցի Մանեի դասընկերուհի Լիլիթ Մինասյանի և մայրիկի Հովհ․ Թումանյանի ,,Կացին ախպերը,, արցախյան բարբառով, այնքա՜ն հնչեղ էր, շշմելու սիրուն: Ականջ շոյող էր նաև Կապանի բարբառը՝ Կարինեի տատիկի ընթերմամբ։

Նորից մտածեցի, որ այպիսի գեղեցիկ բարբառներից հետո, մենք ի՞նչ պատմենք մեր կոպիտ, չոր բարբառով: Բայց դե, իհարկե, տիկին Մարիետը իր մանկավարժական հմտությամբ մեզ գործի դրեց, ասելով․ ,,Սյուզի ջան, բարբառի կոպիտը չի լինում, բոլորն են սիրուն, ձեզ տեսնեմ, սպասում եմ,,: Մենք՝ սեբաստացիներով անցանք գործի։ Արդյունքը չուշացավ։  Փոքրիկ Նարեն նույնպես մասնակցեց,՝ հաղթահարելով լեզվական չոր շեշտերը, հնչյունները, Մանեի համար էլ հեշտ չէր։  Բայց ստացվեց։  Կարդացինք Հովհ․ Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը: Ահա, լսեք․

Ի զարմանս ինձ՝ սիրվեց մեր ընթերցումը, տարածվեց ֆեյսբուքում։ Սեբաստացիական մանկավարժությունը ցույց տվեց, որ ճիշտ էր, կոպիտ և չլսվող բարբառ չի լինում:

Հետո տիկին Մարիետի կողմից եղավ հաջորդ առաջարկը․ մասնակցել սովորողների տեսադասին, Մանեի ընկերներին ներկայացնել մեր Վարդենիսի խոսվածքը։ Շատ էի հուզվել, խառնվել իրար։ Ախր այս նոր սերունդը այնքա՜ն բանիմաց է, գիտուններ են, այնքա՜ն գեղեցիկ են շարադրում իրենց մտքերը, որ մարդ շփոթվում է։ Ես էլ միշտ սովորողի դերում եմ ինձ զգում․  նրանց մտքի ճկունությունը, շուտ կողնորոշվելու հատկությունը  շա՜տ ուրիշ են:
Դե, իհարկե, տիկին Մարիետի ոգևորությունը, ոգևորելու կարողությունը որ  չլինեին, տեսադասին մասնակցողը չէի։  Առցանց ուսումնական պարապմունքին մասնակցում էին նաև մյուս բարբառակիր ծնողները՝ Լիլթի մայրիկն էր, որ ներկայացնում էր արցախյան բարբառը, Կարինեի տատիկն էր, որ խոսում էր Կապանի, Գորիսի բարբառների մասին։ Քանի որ ինձ համար բոլոր բարբառները շատ սիրուն են, շատ մեծ ուշադրությամբ լսում էի։ Շատ հետաքրքիր էր, նոր բաներ սովորելու հրաշալի առիթ էր։ Շատ էլ լավ է, տանդ նստած մասնակցում ես երեխայիդ դասին, որտեղ դու  և՛ ուսուցիչ ես, և՛ ծնող ես, ում հետաքրքրում է իր երեխայի ուսումնական պարապմունքը, և՛  իհարկե նաև սովորող ես:
Եկավ ներկայանալու իմ հերթը։ Մեծ էր պատասխանատվությանս զգացումը։ Հիմա խոսում է Մանեի մայրիկը։ Պետք է պատշաճ ներկանանայի աղջկաս ընկերներին․ ինչպիսի՞  մայրիկ ունի Մանեն, այդ մայրիկը ինչպե՞ս կկարողանա ներկայանալ, վարել ուսումնական պարապմունքը մյուս ծնողների հետ, մյուս ծնողների  ներկայությամբ: հաղթահարեցի, գոհ մնացի ես, հուսով եմ մյուս մասնակիցներն էլ։

Հիմա պատմեմ, թե ինչպես պատրաստվեցի այդ առցանց ուսումնական պարապմունքին։
Սա ինձ համար իսկական ինքնակրթություն էր։ Չէ՞ որ պետք է նախապես պատրաստես խոսքդ՝ կիրթ, պարզ, հասկանալի։ Ի՞նչ չափով ներկայացնես ասելիքդ, որ չհոգնեցնես, ասածդ և՛ լսելի լինի, և՛ ձանձրալի չլինի, և՛ հասկանալի լինի։ Սա իսկական խոսքի մշակում էր։
Մյուս կողմից՝ բարբառ ներկայացնելուց առաջ պարզ է, որ պիտի փորձեի առավելագույն տեղեկատվություն ունենալ նրա հետ կապված ամեն ինչի մասին։ Քննարկեցինք բարբառակիր մայրիկիս հետ և, իհարկե, զանգ ընկերոջը, պապիկիս՝ Վարդենիս։

Պապիկի հետ զրույցը, մայրիկիս հետ քննարկումը շատ արդյունավետ էր և ուսումնական: Սա էլ եղավ մեծ պապիկի, տատիկի, թոռան, ծոռան հեռավար -ընտանեկան-առցանց դպրոցը:

Շատ լավ հարթակ է ծնողի համար․ ինքդ հայտնվիր ուսուցչի տեղում, եղիր քո երեխայի, քո երեխայի դասընկերների ուսուցիչը: Տրված  հնարավորություն է, իսկական  վայելք։ Բայց հավատացեք, որ այնքան էլ հեշտ գործ չէ, շատ էլ դժվար աշխատանք է:  Դժվար և հաճելի։ Շնորհակալ եմ:

 

Ես հպարտորեն եմ ասում, որ բարբառ կրող եմ. ծնողը դասընթացին մասնակից

FB_IMG_1587722315039

Քանի որ, ես անընդհատ եմ հարցնում Մանեին, թե ինչ է հանձնարարել տիկին Մարիետը, տեղեկացա, որ պետք է կարդանք որևէ հեքիաթ բարբառով: Մտածեցի մենք չենք մասնակցի, որովհետև մեր բարբառը շատ կոպիտ է, սիրուն չի հնչի, նամանավանդ սովորող Լիլիթ Մինասյանը մայրիկի հետ կարդացել էր Հ.Թ. «Կացին ախպերը» արցախյան բարբառով, այնքան հնչեղ էր, շշմելու սիրուն: Միանգամից միտքս ծռվեց, թե այպիսի գեղեցիկ բարբառից հետո, մենք ինչ պատմենք կոպիտ, չոր բարբառով: ԴԵ իհարկե, տիկին Մարիետը իր մանկավարժական հմտությամբ մեզ գործի դրեց, ասելով, — Սյուզի ջան, բարբառի կոպիտը չի լինում, ձեզ տեսնեմ, սպասում եմ: Արդյունքը չուշացավ, փոքրիկ Նարեն նույնպես մանսնակցեց, հաղթահարելով լեզվական չոր շեշտերը, հնչյունները, Մանեի համար նույնպես դժվար էր, բայց ստացվեց, կարդացինք Հ.Թ. «Սուտասանը» հեքիաթը: Ի զարմանս ինձ, սիրվեց, տարածվեց, մանկավարժությունը ցույց տվեց, որ ճիշտ էր, կոպիտ և չլսվող բարբառ չի լինում:

Իմ ընկերական շրջապատում, աշխատավայրում, բարեկամներիս մոտ ես հաճախ եմ խոսում բարբառով, որովհետև դա նրանց անչափ ժվարճացնում է, ասում են, որ ինձ ահավոր սազում է այդպես խոսելը, նամանավադ հաճախ ենք կատակում Նելի Արղությանի հետ, ինքը նույնպես Վարդենիսի բարբառի կրողն է: Ես էլ լավ եմ խոսում, որովհետև իմ բոլոր ամառային արձակուրդները անցել են Վարդենիսում, գալիս էի կրթահամալիր և չգտեի, ինպես թաքցենմ ընկերներիցս ակցենտս, իսկ հիմա հպարտանում եմ:

Ես բարբառի կրող եմ մայրիկիս կողմից, որը Գեղարքունիքի մարզի Վարդենիս գյուղից է: Տանը ես և քույրս մայրիկի հետ, մայրիկի կողմի բարեկամների հետ խոսում ենք բարբառով, որովհետև դա իրենց հաճելի է, իրենց շոյում է: Եվ ընդանրապես ընթունված է, որ իրենք իրար հետ խոսեն բարբառով, ամոթ է, անպատվաբեր է, եթե մարդը եկել է քաղաք և իր գյուղացու հետ խոսում է գրական հայերենով, նրանք դա համարում են, որ դու մոռացար քո լեզուն, դու կրողը չես և մերժում ես: Ընտանիքներ կան, որտեղ երիտասարդները, տան հարսները ձգտում են իրենք, երեխանները խոսեն գրական հայերենով, դա մեծերին նեղացնում է, վիրավորվում են: Անգամ, եթե գնացել է քաղաք ուսում առնելու կամ ապրելու, այնուհետև խոսի գրական հայերենով, կասեն, թե պահ հերեկ մեկ, էսօր երկու, գրականա կխոսա ( երեկ մեկ, այսօր երկու գրական է խոսում), այսինքն զարգացար, մոռացար քո լեզուն:

Հետաքրքիր է, որ Վարդենիսը ունի 32 քյուղ, որոնք յուրաքանչյուրը ունեն իրենց առանձնահատուկ բարբառները և շատ զվարճալի է, որ ամեն գյուղացի պնդում է, թե իր լեզուն ավելի նուրբ է, հնչեղ է, կողքի գյուղինը շատ էլ կոպիտ է:

Վարդենիսցիք եկել են 1828թ. Սուրմալույի գավառի Դիարդին գյուղից, այսինքն բարբառը ձևավորվել է ըստ Արևմտյան Հայաստանից փախած ժողովրդից: Վարդենիսի և Ապարանի բարբառները շատ նմանություններ ունեն, որովհետև նույն տեղից փախած, տնավորված մարդիկ են:

Վարդենիսի բարբառի վրա նաև շատ ազդել է ադրբեջանցիների առկայությունը, ապրել են միասին: Ավելացնեմ նաև, որ պատահական չէ գուցե լեզվական կոպտությունը, որովհետև շատ կռվարար, տաք արյուն, կոպիտ մարդիկ են, ինչպես կասեն՝ կոկոնները (գլուխ) տաքա:

Օրինակներ.

Երեխա-ճիժ, կաթսա-ղազան, կգա-գյուքա, իր֊հուր, խուճուճ֊կռունձ, եղինջ-եղրճիկ, գեղեցիկ-խորոտ, հաց-խաց, հա-խա, հասկանալ-խասկցա, հոտ(բույր)֊խոտ ( բոլոր բառերում Հ հնչյունը դառնում է Խ), մեծ-ջոջ, ով-վոն, սաբախտան-առավոտ, առաջին-սֆթա, ոնց-իմալ, որտեղից-դորից, ուր ես գնում-դորա կեթաս:

Օրհնանք-օրշնանք՝ կարմիր արևի տակ ջոչնաս-անհոգս լինես,

ծլես, ծաղկես, զորանաս-ամուսնանաս, երեխաններ ունենաս,

բալա ջան, ոչ տքաս, ոչ չճռաս-ոչ մի խնդիր չունենաս:

Կատակ՝ ոչ խասկնա, ոչ խասկցու-ոչ հասկանումա, ոչ հասկացնում է։

Կկուն հուր բնից խոտա կառնի֊մարդու վրայից է հոտ գալիս, քցում է ուրիշի վրա։

Անեծքներ-գյոռբա գյոռ լինես-այսինքն մի գերեզմանից միյուսը տեղափոխվես, նամանավադ, որ գաղթական են եղել, դրանից է բխել,

ումուտ մեռ-հույսդ մահանա՝ սիրածդ տղան, ամուսինդ, եղբայրդ:

Կողքի գյուղն է Ակունքը, որոնք եկել են Հին Բայազետից են, իրենց բարբառը իսկապես ավելի նուրբ է:

Նորակերտցիք, խաչացբյուրեցիք, մազրեցիք եկել են Վան նահանգից:

Խաչաղբյուրի բարբառից օրինակներ.

Հորի-ինչու, լուսուն-վաղը, գիքամ-կգամ, խատուկ-սատկած, ըսթա թե ընթա-այսպես թե այնպես, կո մկա-հենց հիմա, կարտոֆիլ-կռտոլ, եսցակ-սենց:

Դե իհարկե, տիկին Մարիետի ոգևորությունը չլիներ, տեսադասին մասնակցությունս չլիներ, ես այս ամենին անդրադարձողը չէի, այսպիսնն էր մեր այսօրվա ընտանեկան-առցանց- հեռավար դպրոցը: Երբ տիկին Մարիետը ասեց, որ պետք է մասնակցեմ տեսադասին, շատ էի հուզվել, խառնվել իրար, ախր այս նոր սերունդը այնքան բանիմաց է, գիտուններ են, այնքան գեղեցիկ են շարադրում իրենց մտքերը, մարդ խառնվում է իրար, ես իրենցից միշտ սովորում եմ, իրենց ճկունությունը, շուտ կողնորոշվելու հատկությունը շատ ուրիշ է: Տեսադասին մասնակցեցին նաև միյուս բարբառակիր ծնողները, քանի որ իմ համար բոլոր բարբառները շատ սիրուն են, շատ մեծ ուշադրությամբ լսում էի, ինձ շատ հետաքրքիր էր, նոր բաններ սովորելու հրաշալի առիթ էր, շատ էլ լավ է, տանդ նստած մասնակցում ես երեխայիդ դասին, որտեղ դու եղար և՛ ուսուցիչ, և՛ ծնող: Մեծ էր պատասխանատվությանս զգացումս, հիմա խոսում է Մանեի մայրիկը, պետք է պատշաճ ներկանանայի, որովհետև այստեղ Մանեի, թե ինչպիսի մայրիկ ունի փաստն Է և այդ մայրիկը ինչպես կկարողանա վարել դասը, միյուս ծնողների հետ, միյուս ծնողների մասնակցությամբ, ներկայությամբ:

Որպես արդյունք, ասեմ, որ սա ինձ համար ինքնակրթության ձևերից մեկն էր, չէ որ պետք է նախապես պատսաստվես, կարողանաս գեղեցիկ, կիրթ ներկայացնել, կուլտուրա ունենալ մնացածին լսելու, խոսքդ ճիշտ ժամանակին դադար տալու, որպեսի չհոգնեցնես և ասածդ լսելի լինի, ոչ թե ձանձրալի: Ես սովորեցի ծնողներից, սովորողներից, գուցե իրենք էլ չպատկերացրեցին, թե իմ համար ինչ լավ առիթ էր ինքնակրթվելու:

Շատ լավ հարթակ է ծնողի համար, ինքը հայտնվի ուսուցչի տեղում, լինի իր երեխայի ուսուցիչը, իր երեխայի դասընկերների ուսուցիչը: Տրված է վայել եք կամ լիրավ պատկերացրեք, որ շատ էլ դժվար աշխատանք է:

Պապիկի հետ զրույցը, մայրիկիս հետ քնարկումը շատ հաճելի էր և ուսումնական: Սա էլ եղավ մեծ պապիկի, տատիկի, թոռի, ծոռի՝ հեռավար -ընտանեկան-առցանց դպրոցը: Շնորհակալ եմ:

Եթե կա սեր և ցանկություն, գործին ոչինչ չի խանգարի

Երբ սկսվեց հեռավար ուսուցման անրաժեշտությոնը, մտածում էի ուսուչի օգնականը կամ տրիատլոնի կամակերպիչը ի՞նչպես պետք է հեռավար աշխատի, իսկ ես ի՞նչ եմ անելու, սովորողներին ի ՞նչ եմ առաջարկելու, կարծում էի ոչինչ, թե ի ՞նչպես պետք է օրինակ, սովորողին հեծանիվ վարել սովորեցնեի: Բայց, ահա եկավ պահը, մտքերը, առաջարկությունները, նախագծերը գալիս էին իրար հետևից: Օրն եկավ, գործն իր հետ: Երկու իրարից տարբեր նախագծերը մտքիս եկան, արագ գործի վերածեցի:

Մեկը մարզական, որին և՛ ես եմ սիրով մասնակցում, իմ աղջիկները ուզած, թե չուզած, որովհետև պետք է լինեն մայրիկին օգնողները, նաև դա շատ լավ առիթ է, որ ինքս կմարզվեմ, կլինեմ այն ամենի կրողը, ինչը ցանականում եմ տեսնել սովորողիցս:

  1. Մարզական տարրական հմտություններ
  2. Թույլ ուժային վարժություններ
  3. Զբոսանք

Դե, իհարկե, պետք է տեղեկանայի, թե ինչպես են անցկացնում իրենց առավոտյան մարմնակրթությունը, սպորտային ի՞նչ խաղեր են խաղում դրսում և տանը, սպորտային մեկնաբանություներին արդյոք հետևում են, ինչ գիտեն սպորտային կյանքի, թիմերի, մարզիչների, սպորտսմենների մասին, զբոսանք ապահովվո ՞ւմ է, ի ՞նչպես են պաշտպանվում կորոնավիրուսից սպորտի միջոցով, ի ՞նչ միջոցներ ենք կիրառում։

Շփումը այնքան ջերմ է դարձել իմ, սովորողի և ծնողի միջև: Քնարկում ենք, թե ինպիսի տեսանյութեր կուզենայինք ստանալ, սովորողը ինքը պետք է տեսանկարահանվի, թե՞ զբաղված ծնողը իր ժամանակից տրամադրի: Շատ ծնողների հետ բանակցեցինք և եկանք այն եզրահանգման, որ սովորողի ինքնուրույն աշխատանքներ են իմ նախագծերը:

Նաև այսպես, սովորողները չեն կորցնում իրենց մարզական հմտությունները, ավելի ինձ ուրախացրեցին այն տեսանյութերը, որոնց մասնակցել էին ծնողները, այսինքն ստացվել էր հեռավար- ընտանեկան- դպրոցի պատկերը: Շատ հաճախ միանում է իր օրնակով կազմակերպիչ Անահիտ Գևորգյանը, նա այն համոզմունքին է, որ եթե ուսուցիչը, երեխային ուղղորդում է իր օրվա գործունեության կազմակերպման հարցում, ինքն էլ անպայման պետք է լինի դրա կրողը : 

Արսինե Կարապետյանը իր մեծ փորձով մի քանի անգամ կիսվեց մեզ հետ.

  1. Առավոտյան մարմնամարզություն
  2. Վարժություններ լանջերին
  3.  Մարզվելու առաջարկ

Ընտանեկան մարզումներից օրինակներ.

Գագիկ Ղազրյանը և ընտանիքը

Նորիկ, Էմիլի Գաբրիելյաններ և մայրիկ

Նաև մարզական նախագիծը իսկական հակահարված էր թագավարակին: Առավոտյան մարմնամարզությունը, զբոսանքը մաքուր օդում, սովորողի ֆիզիկական պատրաստվածությունը շատ կարևոր էր այս ընթացքում, նրանք ակամայից պատրաստեցին իրենց օրգանիզմը վարակի դեմ: Սովորողը եղել է քաղաքի տարբեր այգիներում, բակում, տանը ինքնուրույն իրեն տեսանկարել է, տեղադրել YouTube.com-ում և ուղարկել: Ես իրենց շատ խորը կողմերից հայտնաբերեցի և հասկացա, որ նրանք իմ կողքին են, նրանք իմ ընկերներն են:

  1. Տիգրան Բարսեղյան
  2. Նարեկ Սուքիասյան
  3. Անի Կարապետյան
  4. Արեն Աբրահամյան

Մարզական նախագիծը, նաև շատ պարզ բացահայտում էր ինձ համար, թե որ սովորողն է դպրոցում սիրով մասնակցում մարմնակրթությանը, ով է ընտանքից բերում և տանում ընտանիք, որ ընտանեկան դպրոցն է համարում՝ լավ դա կարևոր չէ, մի արա՛, և հակառակը, համարում է, որ պետք է անի, որ մտավորը և ֆիզիկականը ուժեղ լինեն և իրար լրացնեն:

Ասա եթեր, ենթակայք, գլխավոր կայք կախարադական բառերը և սովորողներիդ գործի  դիր: Խոշորացոյց_մարզական Tv օգնում է սովորողին ոգևորել, հավեսի քցել, թե ով է լինելու միյուս անգամ, նամանավանդ եթեր բառը իրենց շատ է ոգևորում, անպայման ուզում են մասնակցել, վարակում են ընկերներին: Նաև իրենց համար հրաշալի առիթ է նորից մարզվելու համար:

Ամենահետարաիրնեից էր նաև սովորող Նարե Կարապետյանի մարզական առաջարկը, որ հեռավար մարզվենք միասին: Ես չէի մտածել, սովորողս ինձ հուշեց, սովորեցրեց այս հարթակը նույնպես օգտագործել:

Միյուս, հեռավար- ընտանեկան- դպրոցի պատկերը ավելի լայն էր, ավելի ուսումնական հենց ինձ համար, որովհետև ես տեսնում եմ ընտանիքը ներսից, ես սովորողին եմ տեսնում ընտանիքում, երբ ես նրան արդեն գիտեի դպրոցում: Այլ է հայացքս դառնում, ես սովորեցի սովորել ավելի նուրբ: Շատերի կողմից ստացա շնորհակալություններ, և քանի որ թագավարակը մեզ տանն է պահում, շատ լավ առիթ էր ընտանիքի համար, մարդու համար, անցնել մանկության գիրկը, թերթել անցյալը, ալբոմը, նայել արխիվը:

Այս նախածի գաղափարը եկել է ինձ երազումս, ամբողջ օրը մտածում էի, եթե ոչ մարզական, ապա էլ ինչ: Ասում են ինչ մտքերով քնում ես, այդ մտքերի պատասխանը ստանում ես: Առավոտյան շատ արագ գրի առա, սիրեցի, սիրվեց նախագիծը: Տարածվեց նաև ֆԲ սոցյալական ցանցոմ, տարբեր ընկերների առաջարկով, ահա թե ինչպես է նախագիծը դառնում ընտանեկան, ուսումնական, հավեսի նյութ: Տարբեր հիշողությունների արթնացում, ժպիտներ, ժամանակը հետ տալու կարողություն: Նախագիծը կլինի շարունակական, որովհետև շատ է սիրվել: Ուշ չէ, միացե՛ք:

Այս նախագիծը տարատարիք էր, մասնակցեցին և՛ ծնողները, սովորողները, և՛ մենք՝ ուսուցիչներս, նույնիսկ այն աշխատողները, որոնք հիմա գտնվում են ֆիզարձակուրդում: Հավեսի էին ընկել, իրար նշում էին և տարածում: Սոմայի մայրիկը գրել էր Հին Երևանի ամենասիրուն բակերից՝ Արամի 3 փողոցի մասին, որը պահպանված միակ բակերից մեկն է:  Իհարկե, առաջինը մասնակցեցինք ես և Անահիտ Գևերգյանը, որպեսզի ոգևորենք ընտանիքին, սովորողին: Շատ սիրուն է, երբ սովորողիդ տեսնում ես շատ փոքրիկ ժամանակ, իր առաջին քայլերը և այլն, նաև շատ ոգևորիչ է, երբ մասնակցում են գործընկերներս (նաև ֆիզարձակուդում գտնվողները), ծնողները:

Սա լավ առիթեր հասկանալու համար, թե ինչքան եմ ես սիրում իմ աշխատանքը, իմ գործընկերներին:

Միյուս նախագիծը նորից ընտանեկան հեռավար ուսուցմանն էր վերաբերվում, եթե տանն ես, ինչ ֆիլմեր եք նայում, ընտանիքի հետ քնարկում, դրել եմ ինքս պատմական-ուսուցողական ֆիլմեր, ես սովորողների առաջարկածները դիտել, դիտակել եմ, որպես սովորող-սովորեցնող նախագիծ: Թե ես ինքս տվեցի և վերցրեցի, թե տանը ծնողի հետ քնարկումը, համաձայնվելը կամ բանավիճելը իսկական սովորող-սովորեցնող է:

Եթե ընկերներիս օգնում են ինձ իրենց մասնակցությամբ, ես էլ սիրով մասնակցում եմ իրենց նախագծերին, օգնիր, որ չհոգնես սկզբունքով, մասնակցությունից մեկ օրինակ, սրանից էլ լավ առիթ դուրս փախնելու, հոգուտ ի օգուտ: Անի Սարգսյանի նախագծինմասնակցած:

Եվս մեկ նախագծի մասնակցություն, որին սիրով մասնակցեցինք երեք սեբաստացիներով  «Սասնա ծռեր» փառատոն,  հավեսի նախագիծ, որը և քո աշխատանքն է, և երեխաներիդ դասը: Մասնակցության արդյունք:

Գրական ակումբում հայտնվելն էլ մի ուրիշ ինքնավստահություն ինձ տվեց, աշխատելու և ի խորոց սրտի արտահայտվելն էլ մի ուրիշ հաճույք է, երբ ուշադրույթան ես արժանանում: Նաև մեծ նվիրումով, մի լումա ունենալու ցանկությամբ մասնակցեցի Գրական ակումբի նախաձեռնած. Նվիրումի, խոնարհումի, ապրել-ապրեցնելու ապրիլառցանց երթին:

Այս բոլոր իրավիճակներից, ես եմ շահեկան դուրս գալիս, այս ամենը ինձ է պետք, իմ համար հրաշալի առիթ է ինքնակրթվելու, դասերից դասեր քաղելու հրաշալի առիթ է:

 

Եթե կա սեր և ցանկություն, գործին ոչինչ չի խանգարի

71033641_2753991371494318_1177509359152791552_n

Եթե կա սեր և ցանկություն, գործին ոչինչ չի խանգարի:

Հեռավար ուսուցում․ մարտի 2-6

Հեռավար ուսուցում․ մարտի 16-20

Երբ սկսվեց հեռավար ուսուցման անրաժեշտությոնը, մտածում էի, իսկ ես ի՞նչ եմ անելու, սովորողներին ի ՞նչ եմ առաջարկելու, կարծում էի ոչինչ, թե ի ՞նչպես պետք է օրինակ, սովորողին հեծանիվ վարել սովորեցնեի: Բայց, ահա եկավ պահը, մտքերը, առաջարկությունները, նախագծերը գալիս էին իրար հետևից: Շփումը այնքան ջերմ է դարձել իմ, սովորողի և ծնողի միջև: Քնարկում ենք, թե ինպիսի տեսանյութեր կուզենայինք ստանալ, սովորողը ինքը պետք է տեսանկարահանվի, թե զբաղված ծնողը իր ժամանակից տրամադրի: Շատ ծնողների հետ բանակցեցինք և եկանք այն եզրահանգման, որ սովորողի ինքնուրույն աշխատանքներ են իմ նախագծերը:

Առաջին նախագիծը եղավ՝  Մարզական նախագիծը, որը իսկական հակահարված էր թագավարակին: Առավոտյան մարմնամարզությունը, զբոսանքը մաքուր օդում, սովորողի ֆիզիկական պատրաստվածությունը շատ կարևոր էր այս ընթացքում, նրանք ակամայից պատրաստեցին իրենց օրգանիզմը վարակի դեմ: Սովորողը եղել է քաղաքի տարբեր այգիներում, բակում, տանը ինքնուրույն իրեն տեսանկարել է, տեղադրել YouTube.com-ում և ուղարկել: Ես իրենց շատ խորը կողմերից հայտնաբերեցի և հասկացա, որ նրանք իմ կողքին են, նրանք իմ ընկերներն են:

Երկրորդը՝ Ընտանեկան, մանկության նկարի պատմություն նախագիծն է:

Այս նախածի գաղափարը եկել է ինձ երազումս, ամբողջ օրը մտածում էի, եթե ոչ մարզական, ապա էլ ինչ: Ասում են ինչ մտքերով քնում ես, այդ մտքերի պատասխանը ստանում ես: Առավոտյան շատ արագ գրի առա, սիրեցի, սիրվեց նախագիծը: Շատերի կողմից ստացա շնորհակալություններ, որովհետև թագավարակը մեզ տանն է պահում, սրանից էլ լավ առիթ տան արխիվը փորփրելու: Տարածվեց նաև ֆԲ սոցյալական ցանցոմ, տարբեր ընկերների առաջարկով, ահա թե ինչպես է նախագիծը դառնում ընտանեկան, ուսումնական, հավեսի նյութ: Տարբեր հիշողությունների արթնացում, ժպիտներ, ժամանակը հետ տալու կարողություն: Նախագիծը կլինի շարունակական, որովհետև շատ է սիրվել:

Սա լավ առիթեր հասկանալու համար, թե ինչքան եմ ես սիրում իմ աշխատանքը, իմ գործընկերներին:

 

2018-2019 ուստարվա ամփոփում. հավաքից հավաք

50932718_2558372131056244_852589388083757056_n

Տրիատլոն`վազք+քայլ+հեծանիվ

Ամեն աշխատանքային առավոտ ցանկացել եմ  ասել բարև, սովորողներին տեսնելով, թե նրանք, որքանով են մարզական գալիս տանից դպրոց և դպրոցից գնում տուն: Առավոտյան ընդհանուր պարապունքը ես դիտարկում եմ հոգու, մտքի, մարմնի տիրատլոն: Շարունակությունը տեսնում եմ մաքուր օդում՝ վազքի (քայքի ), հեծանվի, լողի իրականացմամբ: Վազքը, քայքը, լողը համատեղում ենք, ավելացրած մտքի, ճաշակի տրիատլոնը: Արևելյան դպրոցից քայքով-երգով անցնում ենք ճանապարհը դեպի Արևմուտք: Հասնում փագ լողավազան, մարզվում են և մտնում են ջուրը՝ ցնցուղ ընդունելուց հետո: Նաև շատ կարևոր է դպրոցում գտնվող բաց լողավազանները, որի ժամանակ սովորողները ընդունում են նաև արևային լոգանք:                         Տրիատլոնի մաս է կազմում նաև Ուսումնական ագարակի այցերը, քայքով հասնում ենք, խնամում ենք կենդանիներին, ձիավարությամբ ենք զբաղվում: Նրանք շատ լավ տիրապետում են  անվտանգության կանոններին, գիտեն ինչպես ճիշտ դնել թամբը և ինչպես կերակրել:

Օգտակարությունները

  • Քայքը՝ անոթային առողջության , սրտանոթային հիվանդությունների կանխմանը, հոդերի խթանմանը.
  • Հեծանիվ՝ ամրացնում է ոտքերի եւ մարմնի մկաները, ինչպես նաեւ սրտանոթային համակարգը.
  • Լող՝  շնչառական համակարգ, միակ մարզաձևն է, որի ժամանակ աշխատում են գրեթե բոլոր մկանախմբերը.
  • Լող բաց լողավազանում՝սովորողը օգտվում է բնական առողջարար գործոններից՝ թթվածնով հագեցած օդից, ջրից և արևից:
  • Ձիավարություն՝ սթրեսից ազատվելու եւ ֆիթնեսը բարելավելու լավագույն միջոցներից մեկն է:

Հեծանվաերթեր

  1. մասնակցում են 4-5 րդցիները
  2. Արևելյան դպրոցից դեպի Հարավային դպրոց
  3. Հեյ ջան Երևան ջան
  4. Դեպի ուսումնական Ագարակ
  5. Մերի Գրիգորյան

Լող, լողափ

  1. Ամառ
  2. Ճամբարային
  3. Առաջիների մեկնարկ
  4. Առաջիների մեկնարկ
  5. Տաթև Թամազյան
  6. Մերի Գրիգորյան

Ուսումնական Ագարակ

  1. Մերի Գրիգորյան
  2. Տաթև Թամազյան
  3. Չորրորդցիները
  4. Երկրորդցիները:

 

Քանդակագործություն 

51779232_2566879393538851_5961240329960030208_n

3-րդ ուսումնական շրջանում սովորողների հետ իմ գործունեության մեջ մտավ նաև քանդակագործությունը, որը իմ համար մի ուրիշ աշխարհ բացահայտեց: 11 տղա սովորողների հետ ամեն անգամ անցնում ենք Արևելքից- Հյուսիս ճանապարհը՝խոսքով , քայքով , զրույզներով, մանկավարժությամբ համեմված է միշտ լինում ընթացքը:                                                                     Իմ և սովորողների ամենամեծ ձեռք բերումն է, որ ճանաչեցինք Վիգեն Ավետիս հայտնի քանդակագործին, որը մեծանուն մարդ է և մեծ մանկավարժ: Եղել է հանդիպում նաև ծնողական համայնքի հետ:

  1. օր
  2. օր
  3. օր
  4. Շրջայց 
  5. Մաքրման աշխատանքներ :

 

Տարբերվողները

54462893_276209576611195_8085214082895970304_n

Այս նախագիծը առաջացավ այն մեծ ցանկությունից, որ շատ էի ուզում  գործընկերներիս, իմ սիրելի մարդկանց, իմ ուսուցիչներին ներկայացնել մեկ ուրիշ դիտակետից՝ նշելով իրենց առանձնահատկությունները, առավելությունները տարբերվող մարդկանց ցանկից: Մի ուրիշ հավես է, երբ նայում ես իրենց աչքերի մեջ և շատ անսպասելի հարցեր ես տալիս, իսկ հարցերս գալիս են հանկարցակի, քայլելուց, տարբեր գործողությունների ժամանակ, միշտ մոտս կա նոթատետր, որտեղ անմիջապես գրի եմ առնում, այլապես հարցը նեղանում գնում է ու այլևս չի գալիս, հետաքրքիր է, որ ամեն անձի հետ իրեն համահունչ հարց է գալիս: Հավեսով, իմ սիրելի հերոսներ, ես բոլորիդ շատ եմ սիրում, ու դեռ շատ ու շատ հերոսներ կան, որոնց ես նախապես չեմ ասում, որ հաջորդը ինքն է լինելու, միշտ անակնկալի են գալի:

  1. Վիգեն Ավետիս
  2. Օտարերկրացիներ
  3. Դավիթ Պետրոսյան
  4. Մարիետ Սիմոնյան
  5. Աշոտ Բլեյան