Մեր տոնը բարձունքին․․․

Նախագիծ։

Հատիս լեռը ՀՀ միջին բարձրության լեռ է՝ 2528 մ:  4-5 դասարանի սովորողների հետ Հատիս լեռան բարձունքի հաղթահարումը տարեկան բարձունքի հաղթահարման կարողությունների և հմտությունների ցուցանիշ է: Բարձրացանք այնքան, որքան կարողացան սովորողները՝ ավելի բարձրացնել բարձունքի ցուցանիշը: Ամեն տարի կփորձենք Հատիս բարձրանալ և նշավորել բարձունքի տարբեր հատվածներ։

Սովորողները ոգևորված էին, երգեցին և աղոթեցին՝ Պողոս և Պետրոս եկեղեցիներում, վերադարձին շրջեցինք նաև Ակունք գյուղում։

Տոնը ստացված էր, բարձունքը հաղթահարված։

Նկարագրություն։

ՀատիսԱտիս, Գադիս, Գյադիս, Թեադիս, Թյատիս, Հադիս, Շամիրամ, Շամիրամի լեռ, հրաբխային լեռնազանգված Հայաստանի Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը՝ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի (կամ Քյոռօղլու) բերդի ավերակները։ Ըստ ավանդության այսաեղ է Արան հանդիպել Շամիրամին։ Հատիս անունր կապում են Ատտիս ասածո անվան հետ։ 

Տոն, քայլարշավ, բարձունք

Արմինե Գոգինյանի բլոգ

20221028_095426

Եղանակը՝ այստեղ:

Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, և դրան նախորդող ու հաջորդող օրերին կրթահամալիրյան ավանդույթ է բարձունքներ նվաճելը:

Ճամփորդության օրը՝ մայիսի 31

Մեկնում՝ 9:30

Վերադարձ՝ 16:30

Պատասխանատուներ՝ Արմինե Գոգինյան, Սմբատ Պետրոսյան, Սյուզի Սարգսյան

View original post ещё 70 слов

Բարձունքի հաղթահարում՝Սբ. Մաշտոցներ

Հունիսի 10-ին Արևելյան դպրոցի «Զար զընգը», «Մենք», «Մունետիկներ» ճամբարային ջոկատներն ու 5-6 տարեկան «Բզեզիկները» սեբաստացի ծնողների հետ հաղթահարեցին Սևանի «Մաշտոցներ» տանող բարձունքը: Ուրախ ու բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկանք դեպի Գեղարքունիքի մարզ: Հիանալով Սեւանա լճի  գեղեցկությամբ` հասանք Ցամաքաբերդ գյուղ։ Բարձունքը հեշտ հաղթահարեցինք, հանդիպեցինք եկեղեցու քահանա տեր Մեսրոպին,միասին ասացինք տերունական աղոթքն, իմացանք Մաշտոցներ անվանման ծագումը, տեղի աղբյուրի կախարդական լինելը։ Սևանա լճի  հանրային լողափում էլ ընդմիջեցինք, լողացինք, որից հետո վերադարձանք Երևան:

Տեսանյութ՝

View original post

Ուսումնական ճամփորդություն դեպի Օշական

Այսօր Արևելյան դպրոցի 1-2 և 1-3 դասարանների սովորողները Օշական գյուղում էին։ Մինչ ճամփորդության մեկնելը սովորողները նախապատրաստական փուլում ներկայացրել էին իրենց ճամփորդական ուսապարկերը, պատմել անհրաժեշտ պարագաների մասին։

Ճամփորդության առաջին կանգառը Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցին էր, որտեղ ստացանք քահանայի օրհնությունը, երգեցինք «Այբ, բեն, գիմ»«Հայր Մեր» երգերը, շրջեցինք տառերի պուրակով, գտանք մեր անվան առաջին տառերն ու լուսանկարվեցինք։


View original post ещё 42 слова

Ուսումնական ճամփորդություն. Անկախության տոնը «Մաշտոցներ»բարձունքին

Հասմիկ Ղազարյանի բլոգ

Մասնակիցներ՝ 2-1, 2-3 դասարաններ

Վայրը՝ Մաշտոցներ մատուռի բարձունք

Օրը՝ Սեպտեմբերի 25

Ժամը՝ 9:30-16:00

Պատասխանատու՝ Հասմիկ Ղազարյան, Արմինե Մնացականյան

Օգնականներ՝ Անուշ Գևորգյան, Սյուզան Սարգյան

Նպատակը՝

Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը:

Անտիվիրու Կոմիտաս «Մաշտոցներ» մատուռում

Խնդիրները՝

  • տեղեկություններ ստանալ վայրի մասին
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը, ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • ճամփորդական պայուսակում անհրաժեշտ իրերի առկայությունը

Անհրաժեշտ իրեր՝

9:30`մեկնում երթուղայինների կայանատեղիից
11:00 «Մաշտոցներ» մատուռի բարձունքի հաղթահարում
12:30 Անտիվիրուս Կոմիտաս
13:00 ընդմիջում, լուսանկարչական պլեներ
13:30 շրջակա միջավայրի աշխատանքներ
14:00 վերադարձ
16: 00 ժամանում երթուղայինների կայանատեղի

  • սնունդ (բրդուճներ), ջուր
  • գլխարկ
  • հարմարավետ սպորտային հագուստ, կոշիկներ
  • հեռադիտակ
  • ֆոտոապարատ
  • աղբի տոպրակ, ձեռնոց

Նախագիծը խմբագրման փուլում է:

View original post

Արշավում ենք Գեղամա լեռնաշղթայով, Ակնալիճ-Պայտասար…

204439472_4160056740707057_5930806282847711049_n

Արշավում ենք Գեղամա լեռնաշղթայով, Ակնալիճ-Պայտասար: Շոգ օրերից մեկը անցկացնենք լճերի զովությունը վայելելով: Դժվարությունը միջինից բարձր, երկարությունը 15 կմ, հարաբերական բարձրությունը 700մ: Արշավը անցումային է, այդ պատճառով արշավի փորձը պարտադիր է:

«Արզական, Նեղուցի վանք»․Բարձունքի հաղթահարման նախագիծ, ամփոփում

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարի

Արևելյան դպրոցի 5-6 տարեկաններն ու 2-րդ դասարանցիներ միասին ճամփորդեցին դեպի Արզական՝ Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված)։ Սովորողների հետ նախապես զրույց-քննարկում ենք ունեցել Արզական գյուղի մասին,միասին ուսումնասիրել քարտեզը, խոսել անվտանգ ճամփորդելու կանոնների մասին։Եվ ահա մայիսի27, մենք Արզական գյուղում ենք, որը գտնվում է Կոտայքի մարզումմարզկենտրոնից 21 կմ հարավ-արևմուտք, Դալար գետի ափին, Ծաղկունյաց լեռների հարավային ստորոտին։ Քայլքով հասանք Նեղուցի վանք։

Տեսանյութերը՝ Սյուզաննա Սարգսյանի

View original post ещё 89 слов

Օրն ապրումի․ Բարձունքի հաղթահարում՝ Հավուց Թառ․․․

Օրն ապրումի. սիրե’ք, շա՜տ սիրեք Ձեր ապրած երկիրը ու կտեսնեք ներսից փոխվելով, որքան շատ բան եք կարողանում փոխել միջավայրում:

Քայլքը 20 կմ․ էր, անտրտունջ էր մեր քայլքը, սիրով ու նպատակներով լի։ Դեպի Հավուց Թառ, Ս․ Ստեփանոս էր մեր ուղղությունը։

Աշխատանքային նախագիծ․

Օրվա ապրածն այստեղ․