Ուսումնական պարապմունք«Տիգրան Հայրապետյանի» անվան գրադարանում

Դիանա Գևորգյան

«Սեբաստացու օրեր» նախագծիշրջանակում Արևելյան դպրոց-պարտեզի 5 տարեկաններն այցելեցին «Տիգրան Հայրապետյանի» անունը կրող գրադարան, որտեղ իրականացրեցինք շրջայց, սովորողները ծանոթացան գրադարանից օգտվելու կանոնների հետ, հետաքրքիր զրույց ունեցան բանաստեղծ Գյուլնարա Իվանյանի հետ, տարբեր հետաքրքիր հարցեր ուղղեցին բանաստեղծին, իսկ վերջում ընկեր Սյուզին Վարդենիսի բարբառով ընթերցեց Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը:

View original post ещё 4 слова

Լողի ստուգատես,ամփոփում

Դիանա Գևորգյան

Հերթական ստուգատեսային հինգշաբթիի նպատակը գրանցել սովորողների՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ձեռք բերած լողալու կարողությունները:


View original post ещё 31 слово

Այցելություն ինժեներական լաբորատորիա

5 տարեկանների մեդիամիջավայր

Արևելյան դպրոցի 5-6 տարեկանները ինժեներական լաբորատորիայում էին։Այցելության նպատակը մի քանիսն էր։Սկզբում շրջեցինք տարածքով,ծանոթացանք տեղի աշխատանքային գործիքներին և որպես հուշ խնդրեցինք ընկեր Գնելին մեզ համար պատրաստել փայտից անվանատառեր։Շնորհակալ ենք մեզ համբերատար ընդունելության համար։

View original post

«Հեծանիվ vs ինքնագլոր» խորոտ վիդեոքրոնիկոն

Հասմիկ Հարությունյանի բլոգ

Այսօր Արևելքում մարզական հրավառություն էր, եթե ավելի պարզ սպորտլանդիա։ Հարթակում և՛ սաներն էին, և՛ դասվարները, լավ սկսեմ պատմել հերթականությամբ։ Արևելքում հեծանիվ և ինքնագլոր վարում են բոլորը և սպորտով զբաղվողների պակաս չունենք: Ամեն օր՝ ցանկացած ժամերին, սաներից մինչև դասվարներ իջնում են մեր կանաչապատ այգին` հեծանիվ կամ ինքնագլոր վարելու։ Սաների մի մասը վարեցին հեծանիվ, միյուս մասը ինքնագլոր, ընկեր Սյուզիի ուղեկցությամբ։ Երբ ասում եմ սպորտ, սաները անմիջապես մտաբերում են ընկեր Սյուզիին: Գիտեք ինչու՞ որովհետև, նա սիրում ու գովաբանում է իր ընտրած ճյուղը, մասնագիտությունը:
Արևելքում բոլորը սպորտի ջատագովներ են, վերջապես դա առողջ ապրելակերպ է։

Հեծանիվ վարելու հրճվանքը`

Ինքնագլոր վարելու հրճվանքը`

Իսկ երբ քնած են սաները, ինքնագլորների շքերթ է լինում, խորոտ դասվարների և դաստիարակների մասնակցությամբ`

View original post

Մեղրածոր հարսանիք

Հասմիկ Հարությունյան

Հարսանեկան  ծեսի ընթացքում, երբ հարսն ու փեսան եկեղեցուց տուն են վերադարձել, փեսայի մայրը համբուրելով նորապսակներին` մեղր է հյուրասիրել:

Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեղրի գույնը գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան:

Գովենք, գովենք, ում գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեղրի համը գովենք,
Ջան, ծաղիկ, ջան, ջան:

Տոնի օրը կատարում էին տարբեր գուշակություններ՝  կապված մեղուների, ձագերի թռիչքի ուղղությունից, գիշերվա անձրևից, առավոտվա եղանակից և այլն:
Տոնի օրը կատարվում էին նշանադրություններ: Չամուսնացած աղջիկները ուտում էին  մեղրաբլիթներ, խնձոր, որ գտնեն իրենց երկրորդ կեսին:

Տոնակատարությունը ավարտվում է գետերում լողալով:

View original post

Պլեներային նախաճաշ

Հասմիկ Հարությունյան

Առավոտյան հետաքրքրասիրությամբ լցված սկսեցինք նախաճաշի նախապատրաստական աշխատանքները։ Բացօթյա միջավայրում վայլեցինք սնվելու հրճվանքը։ Երեխաները շա՛տ են սիրում` տիկին Մարիետայի պատրաստած թխվածքաբլիթն և կոմպոտը։ Ամեն ուրախության ու ցնծության պահին կարող ենք ասել. մեր սաները սեր են։

View original post

Օգոստոսյան խենթություններ ուսումնական նախագիծ

Հասմիկ Հարությունյան

«Մի մտածիր ստանդարտ, եթե ստանդարտների մեջ մնաս, ապա կբախվես կյանքի միապաղաղությանը»։ Եվ իրոք, ես վստահ եմ, որ մենք բոլորս էլ մեր կյանքում զգացել ենք  միապաղաղություն. ես ամեն պահ շարժվում եմ առաջ` նոր երանգներ մտցնելով և ինքնակրթվելով ։

Անվանումը ՝

«Ուսումնական խենթություններ » ուսումնական նախագիծ։

Նախատեսված է՝

2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝

Արևելյան դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ։

Իրականացման տևողությունը՝

Օգոստոսի 3ից ֊ 7ը ։

Նպատակը`

Իրականացնել լողափնյա իմացության հրճվանքը, Արևելքի արևաշող սաների համար։

Խնդիրներ՝

Կազմակերպել հակաբացիլ֊հակավարակ շրջակա միջավայր սաների համար ։ Արևելքի լողափնյա պուրակը, վերածել ծովափնյա պուրակի։

Ընթացքը՝

Շաբաթվա ընթացքում դաստիարակը իրականացնում է  նախագիծը, տեսանկարահանում ընթացքը՝ ներկայացնում ֆիլմի տեսքով, որը հրապարակվում է բլոգում։

  • 8:45-17։00-Աշխատանքային 
  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողափի խնամք։
  • 9:30-10:00 —Մարզական«Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00-

View original post ещё 20 слов

Երաժշտական նախավարժանք

Հասմիկ Հարությունյան

Մի քիչ արևոտ, մի քիչ անձրևոտ օր էր: Այնքան ուրիշ է զգացողությունը, երբ կենդանի ես ունկնդրում երաժշտությունը:  Հնչյունները կպչում են հոգուդ: Երաժշտական նախավարժանք կախարդական ֆլեյտայի հնչյունների ներքո սիրելի Տաթևի և Սյուզիի հետ…

View original post