Արևելյան դպրոցի «Ուսումնական ռադիոները և Tv-իները»․․․

Արևելյան դպրոցի յուրաքանչյուր դասարան, որոշ ուսուցիչներ, սովորողներ ունեն իրենց անհատական ուսումնական TV-ները, ռադիոները։ Արևելյան դպրոցի անհատական ալիքը կոչվում է Խոշորացույց TV, որի գաղափարը առաջացավ հեռավար ուսուցման ժամանակ և շարունակական բնույթ կրեց, ի դեպ շատ ակտիվ էր այդ ժամանակահատվածում էլ։ Գործը կատարվում է  soundcloud.com/և youtube.com կայքերում, անհատական բլոգներում է տեղադրվում, այնուհետև ենթակայում, կայքում, Սեբաստավի TV-ում։

Ռադիոն և TV ին այն տիրույթն է, որտեղ դու ձեռք ես բերում ազատ խոսելու, հաղորդակցվելու քո ամենակարողություններով, իսկ սովորողի համար արտակարգ միջավայր է ստեղծում խոսքի հմտության, կատարելագործման համար։

Սաթենիկ Սիմոնյան, ուսումնական TV, Խոշորացույց TV՝ առաջին, երկրորդ, երրորդ։

Լիլիթ Սահակյան- ուսումնական TV

Քրիստինե Պողոսյան-ուսումնական TV

Արմինե Մովսիսյան- ժպտերեսիկ-ռադիո, Բզզան TV 

Մարիամ Մանասյան- ուսումնական TV, ռադիո

Հռիփսիմե Առաքելյան- ուսումնական TV,  «Խխունջ ռադիոյի»

Անահիտ Հարությունյան- ուսումնական TV, ռադիո

Իվետա Ջանազյան- Բնագետիկ-հայրենագետիկ TV

Սյուզաննա Սարգսյան- Տարբերվող TV, Խոշորացույց TV, Ռադիոնյութեր

Գայանե Սարգսյան- ուսումնական Մարզական TV, Խոշորացույց-մարզական TV-ի

Տաթև Մանվելյան- Երաժշտական ռադիո, Խոշորացույց TV

«Խոշորացույց Tv-ի»» մարզական թողարկում…

«Խոշորացույց Tv-ի»» մարզական թողարկումը առողջ ապրելակերպին է ուղղված՝ նախավարժանք, լող, բակային խաղ՝ գործնագործ, հեծանվավարություն, բարձունքի հաղթահարում, այս անգամ՝ Մուխսու Պալ, նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության  տոնին։

Խոշորացույց Tv -ի, մարզական թողարկում…

Խոշորացույց Tv -ի, մարզական թողարկման եթերում կտեսնեք՝ լող, ինքնաշեն Չապայ, ինքնագլոր, մարմնամարզություն, բասկեբոլ, բարձունքի հաղթահարում և այլն։

Խոշորացույց-մարզական Tv#12

thumbnail_Image

Այս շաբթվա Խոշորացույց-մարզական Tv#12 ի եթերում են արցախցի սովորողները: Նրանց առաջարկը եղել է հեծանվավարությամբ մասնակցելը, իսկ իմ առաջարկը, թե ինչքանով են տիրապետում հեծանվի վերանորոգման հմտությանը: