Շրջայց իտալացի ճարտարապետ Ռոբերտո Ռավալիի և քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ…

Աշխատանքային օրվա վերջում՝ իտալացի ճարտարապետ Ռոբերտո Ռավալին, քանդակագործ Վիգեն Ավետիսը, տիար Բլեյանը շրջում էին կրթահամալիրի դպրոցներով: Դե իհարկե, հնարավորությունը բաց չթողեցի և մեծ սիրով միացա քայքին:

Թամազյան Տաթևի դասարանի լողորդները

Տաթև Թամազյանի առաջին դասարանցիների հետ քայլում ենք դեպի Արևմտյան դպրոց, գարնանային ընտիր եղանակ, անսպասելի հանդիպում տիար Բլեյանի և մեծ ընկերների հետ, երգով, հավեսով հասանք լողավազան: