Հեռավար ուսուցման շրջանում՝ իմ առաջարկած ֆիլմերը

artuuytneri_agarak

Մանկավարժական մոտեցումները ընտանեկան կրթությանը։

Նախագծի նկարագրություն.

Սովորողը առաջարկում է իր նախընտրած ֆիլմը, մուլտֆիլմը, գիրքը: Տան մեծերը, բարեկամները, ընկերները իրենց առաջարկներն են անում: Ընդհանուր քննարկում է լինելու, սովորողը կտեղադրի իր նախընտրածը, կպատմի, մեկնաբանությունը կդնի և հակառակ կողմի  առաջարկածը կլինի՝ բանախոսության, քննարկումների տեսքով:

Նպատակը. սովորողը իր ազատ ժամանակը կլցնի հետաքրքիր, ինտելեկտուալ տարրերով: Կսովորի  բուռն քննարկումներ անել, իր կարծիքը արտահայտել, իր ճաշակը թելադրել և հասկանալ, դիմացինինը իր համար ընդունելի է, թե ոչ:

Շարունակական է լինելու և համալրվելու է, այս ֆիլմերի ցանկը: Հեռավար ուսուցման շրջանում առաջարկում եմ դիտել ուսուցողական, պատմական այս ֆիլմերը, որոնք բոլորը ունեն նաև իրենց գեղարվեստական գրքերը: Ընտանիքով նայելու: Տարածել եմ իմ Facebook յան էջում:

Գծավոր գիշերանոցով տղան

Իրենա Սենդլեր՝ Խիզախ սիրտը

Վան Գոգ՝ Հավերժություն

Ջուզոպպե Մոսկատի

Արտույտների Ագարակը

1+1

Գրքերի գողը

Բելլ և Սեբաստիան

Բելլ և Սեբաստիան 2

Заражение (2011)

Վերցրել եմ Նաիրա Նիկողոսյանի բլոգից

Էմիլ Սողոմոնյան

Կարապետ Գյուլնազարյան
Ժորա Մուրադյան , 2-րդ առաջարկ
Եվա Անթառանյան
Արթուր Աղաբաբյան
Նարե Հովհաննիսյան
Սոֆի Ուլիխանյան
Դավիթ Միքայելյանց
Դավիթ Մեհրաբյան

 

Լիլիթ Սարգսյան դասավանդող

Նորիկ Գաբրիելյան

Արեգ Պարսիլյանի առաջարկած ֆիլմերը

Նարե Սարգսյան 1

Նարե Սարգսյան 2

Ավրորա Մարդիգանյան․ Տեսապատում ֆիլմի նկարահանումից

2016 թվականից սկսած` Հայաստանում շնորհվում է «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը, որը տրվում է մերօրյա անձնազոհ մարդկանց աջակցելու և խրախուսելու նպատակով այն բացառիկ անհատներին, որոնք սեփական կյանքը վտանգի ենթարկելով` հնարավորություն են տալիս գոյատևել ուրիշներին:

Ռուբեն Շուխյան, Sputnik.

«Ավրորա» մրցանակն անվանակոչվել է ի պատիվ ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարդիգանյանի կամ նույն ինքը՝ Արշալույս Մարտիկյանի (1901-1994):

Լայն հանրությանը միայն վերջին տարիներին ծանոթ դարձավ Ավրորայի անունը: Նա տակավին դեռատի աղջնակ էր, երբ 1915 թվականին ականատես դարձավ Հայոց ցեղասպանության ընթացքում թուրքական կառավարության ծրագրած և կազմակերպած անասելի բարբարոսություններին:

Ավրորա Մարդիգանյանի ընտանիքն Արևմտյան Հայաստանի Խարբերդ նահանգի Չմշկածակ գյուղից էր: Եղեռնի ժամանակ կորցնելով հարազատներին` 14-ամյա Ավրորան ենթարկվում է անասելի խոշտանգումների. իր հուշագրությունում նա պատմել է աքսորի ճանապարհներին տեսած բոլոր այդ վայրագությունների մասին: Բայց Ավրորան` «հայկական Ժաննա դ’Արկը», ինչպես նրան անվանեցին Ամերիկայում, մեկուկես տարի կրելով այդ մղձավանջային սարսափները, չի ընկճվում և կարողանում է փախուստի դիմել թուրք ցեղապետի հարեմից:

1917 թվականի գարնան սկզբին, երկարատև թափառումներից հետո, ամերիկացի բժիշկ-միսիոների օգնությամբ Ավրորան կարողանում է վերջապես հատել ռուս-թուրքական ճակատային գիծը` դուրս գալով դեպի ռուսական զորքերի առաջապահ դիրքերը, և այդպես փրկվում: Ավրորային տեղափոխում են այն ժամանակ ռուսական զորքերի գրաված Էրզրում, որտեղից զորավար Անդրանիկ Օզանյանի աջակցությամբ նա ուղևորվում է Սանկտ Պետերբուրգ, ապա` ԱՄՆ, Նյու Յորք, որտեղ նրան որդեգրում է մի հայ ընտանիք:

Ավրորայի իրական պատմության հիման վրա ստեղծվում և 1918-ին անգլերենով տպագրվում է «Հոշոտված Հայաստան» («Ravished Armenia») գիրքը, որը միանգամից սկսվում է վաճառվել մեծ պահանջարկով: Նույն տարում նկարահանվում և 1919թ. հունվարին էկրան է բարձրանում ամերիկյան «Մետրո Գոլդվին Մեյեր» կինոընկերությունում ռեժիսոր Օսկար Ափֆելի՝ Ավրորայի հուշագրության հիման վրա ստեղծված «Հոգիների աճուրդ» («Auction of Souls») խաղարկային համր ֆիլմը:

Ավրորային այդ ֆիլմում վիճակված էր մարմնավորելու իր իսկ կերպարը և պատմության մեջ փաստացի դառնալու առաջին հայ կինոդերասանուհին:

Բացի այդ, ֆիլմի նկարահանման ընթացքում Ավրորան մեծապես աջակցեց ինչպես դերասանների հագուստների և կերպարների ստեղծման, այնպես էլ տեսարանների ճշգրիտ վերարտադրման աշխատանքներին:

Аврора Мардиганян
© SPUTNIK / АРХИВ
Ավրորա Մարդիգանյան

Ֆիլմը, որն ուներ նաև բարեգործական առաքելություն, բացառիկ հաջողություն ունեցավ՝ մոտ 30 մլն ամերիկյան դոլարի հասույթ, որը տրամադրվեց Մերձավոր Արևելքի նպաստամատույց կոմիտեի տասնյակ հազարավոր հայ որբերի կենսաապահովման կազմակերպմանը: Ժապավենի ամբողջական տարբերակը՝ 85 րոպե տևողությամբ, ցավոք, չի պահպանվել:

Ավրորա Մարդիգանյանը մահացավ 93 տարեկան հասակում Լոս Անջելեսում: Ներկայացվող լուսանկարներում նրան տեսնում ենք ինչպես երիտասարդ տարիքում, այնպես էլ արդեն տասնյակ տարիներ անց (նկարներից մեկում նա որդու հետ է), ինչպես նաև ներկայացվում են «Հոգիների աճուրդ» ֆիլմի (որը զուգահեռաբար նշվում էր նաև «Հոշոտված Հայաստան» գիրքը։

«Հոգիների աճուրդ» ֆիլմի գովազդային պաստառը