Մեր տոնը բարձունքին․․․

Նախագիծ։

Հատիս լեռը ՀՀ միջին բարձրության լեռ է՝ 2528 մ:  4-5 դասարանի սովորողների հետ Հատիս լեռան բարձունքի հաղթահարումը տարեկան բարձունքի հաղթահարման կարողությունների և հմտությունների ցուցանիշ է: Բարձրացանք այնքան, որքան կարողացան սովորողները՝ ավելի բարձրացնել բարձունքի ցուցանիշը: Ամեն տարի կփորձենք Հատիս բարձրանալ և նշավորել բարձունքի տարբեր հատվածներ։

Սովորողները ոգևորված էին, երգեցին և աղոթեցին՝ Պողոս և Պետրոս եկեղեցիներում, վերադարձին շրջեցինք նաև Ակունք գյուղում։

Տոնը ստացված էր, բարձունքը հաղթահարված։

Նկարագրություն։

ՀատիսԱտիս, Գադիս, Գյադիս, Թեադիս, Թյատիս, Հադիս, Շամիրամ, Շամիրամի լեռ, հրաբխային լեռնազանգված Հայաստանի Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը՝ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի (կամ Քյոռօղլու) բերդի ավերակները։ Ըստ ավանդության այսաեղ է Արան հանդիպել Շամիրամին։ Հատիս անունր կապում են Ատտիս ասածո անվան հետ։