Տոնական բացիկներ՝մայրիկների համար․ «Ձոն» տեխնոլոգիական ստուգատես

2.1 դասարանի սովորողները, այսօր տոնական բացիկներ պատրաստեցին իրենց մայրիկների համար. 5.1 դասարանի սովորողներն էլ, սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում նրանց օգնում էին. Ստեղծագործական ընթացքին օգնում էր իհարկե Մոցարտի երաժշտության ունկնդրումը.

Աշխատանքայի նախագիծ. Օրվա զգացողություն մը…

Քանի որ օրվա մեջ արտայահայտվելու, խոսելու, պատմելու անհագ ցանկություն է լինում, այսպիսի նախագծի կանչ եղավ: Այստեղ կպատմեմ իմ օրվա ապրածի, զգացողության մաին: Ինձ էլ կմաղթեմ դրական օրերի ապրումներ:

Օրվա զգացողություն #2

Կրթահամալիրում սերն անսպառ է. տալիս են ու անվերջ տալիս: Այդ միջավայրում դու հասունանում ես ու լցվում փորձով, իսկ հոգիդ, միտքդ ու մարմինդ մնում են երիտասարդ:Էլ ուրիշ որտե՞ղ ես պիտի ունենայի այս փառահեղ հանդիպումները, որոնց հնարավորությունն ինձ ընձեռված է Մխիթար Սեբաստացի կրթահամալիր ում։Ամեն բացվող օրվա հետ ասում եմ՝ շնորհակալ եմ, որ հենց այս միջավայն է ինձ սնում, որտեղ հպարտությունդ արդարացված է, առիթները՝ բազմաթիվ: Որովհետև պատիվ ունես շփվելու իմաստուն մարդկանց հետ։Պատիվ ունեմ Ձեր կողքին լինելու՝ Աշոտ Բլեյան, Vighen Avetis, Albert Toneyan, Gevorg Hakobyan, Harutyun Topikyan, Տիգրան Մանսուրյան, Ռոբերտ Ամիրխանյան, կոմիտասագետ Արթուր Շահնազարյան, Արամ արքեպիսկոպոս Աթեշյան։

Օրվա զգացողություն #1

Էլ ուրիշ որտե՞ղ պետք է աշխատեի, որ էսքան կենդանի ու առողջ, ներդաշնակ լիներ ներսիս ու դրսիս լույսը, ժպիտը։ Ես չեմ աշխատում կրթահամալիրում։ Ես 1991թ.-ից ապրում եմ այստեղ՝ իմ զավակների հետ։Ուսումնական առաջին օր. ասենք ո՛չ՝ առաջին օրը կտկտիկներով, անհարմար պայուսակով, լաքապատ բլինչիկ ֆենած մազերով, կաստմչիկով ․․․․․․․․․․֊ին (ՍՏԵՂ ԲԱՌ Ա ՊԵՏՔ, գուցե՝ դասատու)))) ( դեռ բառը չեմ գտել, հենց գտնեմ՝ կավելացնեմ)))), եթե մտքի փայլատակում կունենաք, օգնե՛ք)))։Եղե՛ք անկաշկանդ, կոկիկ հագուստով, boots-ով, ուսապարկով։Որպեսզի կարողանաք կենդանի շփվել, խաղալ, հաղորդակցվել ձեր սովորողի հետ։ Մի զլացեք ամեն պահանջվող պահի կռանալ և խոսել նրա հետ, իսկ վերը նշված ոճով դա ուղղակի անհնար է։