Առողջ ապրենք՝ նամանավանդ վարակի ընթացքում․․․

Ուսումնական նախագիծ

Հեծանվավարություն, մարմնամարզություն, բակային խաղեր 13:00-15:00

Մարմնամարզական պարապմունքներ

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի սովորողներ

Հանդիպում ֆիզիկական միջավայրում`13:00-15:00

Նպատակը՝ Հիմնական նպատակն է, որ երեխան ֆիզիկապես առողջ լինի, համակողմանի զարգացած, տիրապետի առողջ ապրելակերպի կանոննորին:

Վայրը՝ Արևելյան դպրոցի բակ

Խնդիրները՝ Մարմնամարզության պարապմունքների ընթացքում երեխաները ձեռք են բերում գեղեցիկ կեցվածք, ուժ, ճկունություն, ճարպկություն,արագաշարժություն,տարածության մեջ կողմնորոշման, շարժումների մեջ համաձայնեցվածության զարգացման, համարձակության, վճռականության, իր ուժերի նկատմամբ վստահության դաստիարակմանը: Ամենակարևորը ամուր իմունիտետ են ձեռք բերում։

Թիկունքի Արևելքն առաջնագծում…

Նունե Խաչիկօղլյանի բլոգ

Ամեն ինչ առաջնագծի համար —— հիմա թիկունքում բոլորն են զբաղված միայն այս ուղղությամբ, այդ թվում նաև մեր կրթահամալիրը:

Դասավանդողների խումբը վաղ առավոտից տաք գլխարկներ է գործում առաջնագծում գտնվող մեր հերոս զինվորների համար:

Ամենաարագ գործող մեր Իվետը կարողանում է անգամ քայլելով, խոսելով, ցուցմունքներ տալով, առանց նայելու գործել, կարծես մեքենայացված սարք լինի: Հրատապ ու պատասխանատու աշխատանք է մեր առջև դրված, առաջնագծում ցուրտ է , զինվորին կջերմացնի մեր ուղարկված գլխարկները, որի մեջ դրված կլինեն Մարինեի ջանասիրաբար գրված Նարեկացու աղոթքներից ու էպոսից հատվածներ:

Կրթահամալիրը միշտ բազմազբաղ է …. Արցախցի ճամբարականներով, աշնանային երկրագործությամբ ու շատ այլ նախագծերով …… Շարունակելի …..

ՕՐԱՊԱՏՈՒՄԸ ՝ իմ օբյեկտիվից

View original post

Աշխատակարգ․ նոյեմբերի 2-6

Երկուշաբթի

9:30-14:00 Հերթապահություն Արևելյան դպրոցում

12:00 դասավանդողների ՏՏ սեմինար-պարապմունք․ մուտքը՝ հղումով

Երեքշաբթի

Բլոգավարություն

Ուղարկված հղումների ամփոփում

Չորեքշաբթի

9:30-14:00 Հերթապահություն Արևելյան դպրոցում

12։00 Այց Մաեստրոյի գերեզմանոց

14։00՝ խոնարհում մեր Ուսուցչին. Սուրբ Սարգիս եկեղեցի

Նկարահանում, մոնտաժ։

Հինգշաբթի

13։00 «Բարբառներ» ակումբի առաջին առցանց պարապմունք․ մուտքը՝ հղումով

Բլոգավարություն

Ուրբաթ

9:30-14:00 Հերթապահություն Արևելյան դպրոցում

10։30՝ խաղաղության ժամերգություն Սուրբ Երրորդություն եկեղեցում

14։00` ուրբաթ համերգ. միջին, ավագ դպրոցներ

15։30«Մաեստրո ջա՜ն…» հանդիպում Քոլեջի վերնատանը։

Շաբաթ

12։00 Գրական ակումբ

15։00 Դասավանդողների առցանց հավաք։

Արցախցի և 4-5 րդցիները մարմնամարզությամբ, հեծանվավարությամբ են զբաղվում…

Ըստ նախագծերի 4-5 երի և արցախցի սովորողների հետ հանդիպելու ենք ֆիզիկական միջավայրում, մարզնամարզությամբ ենք անելու, հեծանվարությամբ ենք զբաղվելու:

Խաղողաքաղ Աղավնաձորում

Ֆոտոպատում

Հոկտեմբերի 26-ին, վաղ առավոտյան ուղևորվեցինք դեպի՝ Վայոց ձորի մարզ, Աղավնաձոր գյուղ:

Արդեն երրորդ տարին է, որ կրթահամալիրի Խաղողի և գինու դպրոցը գինու պատրաստման գործունեություն է իրականացնում: Յուրաքանչյուր տարի սովորողների և դասավանդողների խմբով մասնագիտական այցեր են իրականացնում ՀՀ-ում գտնվող խաղողի այգիներ, ընտրում հարմար խաղողի տեսակը մթերման համար:

Խաղողի բերքահավաք իրականացվելու էր Աղավնաձորի երկու այգուց՝

  • Արտաշես Գալստյանի խաղողի այգուց բերքահավաք 3.700 կգ Արենի տեսակի խաղող
  • Տիկին Լենայի խաղողի այգուց բերքահավաք 300 կգ Արենի տեսակի խաղող;

Ճամփորդության նպատակը՝ 

  • Մասնագիտական ուսուցում իրականացնել, որի ընթացքում ուսանողները կկարողանան ուսումնասիրել խաղողի այգին, այգում հավաքվող բերքը: Կկարողանան տարբերել գինի պատրաստելու համար անհրաժեշտ խաղողը, կկարողանան խաղողի բերքահավաք իրականացնել:

Հրաշալի օրվա վերջում, բերքով-բարիքով տուն մտանք:

Շաբաթվա ամփոփում՝ 26.10-30.10

Շաբաթվա աշխատաժամանակ. 26.10-30.10

Շաբաթվա նախագծերը՝ Ա, Բ:

Խաղողաքաղ Աղավնաձորում նախագծի մասնակցություն: Արդյունքը:

Խոշորացույց-մարզական Tv#12 պատասխանատու: Արդյունքը

Խաղաղության, համերաշխության հեծանվաերթ: Արդյունքը

Արցախցի և 4-5 րդցիները մարմնամարզությամբ, հեծանվավարությամբ են զբաղվում… Արդյունքը:

Անհատական ժամատախտակ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-30

Երկուշաբթի

08:00-19:00 Աղավնաձորում խաղողահավաք:

Երեքշաբթի

9:30-14:00 Հերթապահություն

15։00՝ մասնաժողովի առցանց նիստ. մուտքը՝ հղումով

18:00-19:00 Գրական ակումբ

Չորեքշաբթի- 21.10 Ֆիզիկական միջավայր

4-5-րդ դասարանների և Արցախցի սովորողների հետ  11:00-13:00

5 տարեկանների հետ մարզական մեկնարկ:

12:00 Արցախի սովորողների հետ հեծանվավարություն

Գինու դպրոցում աշխատանքներ:

Բլոգավարություն

Հինգշաբթի- 22.10

Բլոգավարություն

Ուրբաթ- 23.10 Ֆիզիկական միջավայր

12:00 խաղաղության աղոթք Սուրբ Երրորդություն եկեղեցում

«Շողակաթ» ընկերության հետ

13:00  ուրբաթ Ֆոլկ-Բենդի հետ. փառատոնային պուրակ

14։00՝ մանկավարժական հավաք Արևելքում․․․

Բլոգավարություն

Երկրագործություն Արևելքում

Չնայած դժվար օրերին, մենք շարունակում ենք սիրով բացահայտել մեր շուրջը, մաքրել, զբաղվում ենք հանրօգուտ աշխատանքով, կտրել ենք ծառերի ավելորդ ճյուղերը, ավելորդ խոտերն ենք փոցխել: Հաղթելու ենք:

Մեդիաուրբաթ՝ հեռավար ուսուցման շրջանում

Այսօրվա ուրբաթյան ուսումնական ժամերգությունը առանձնահատուկ էր նրանով, որ մեզ էին միացել նաև արցախցի սովորողները: Այնուհետև քայլեցինք դեպի Սասնա լանջ, Կասկադի մրգատու այգի, կարդացին՝ Սասունցի Դավթի էպոսից հատվածներ, Ե. Չարենցից: Օրն իր մեջ ներառեց տեխնոլոգիական աշխատանքների ցուցադրություն, մայրենիի ընթերցումներ և երաժշտական կատարումներ հոգևոր և հերոսապատում թեմաներով:

Շաբաթվա ամփոփում՝ 19.10-25.10

Այս շաբաթվա նախագծերն են՝ Ա, Բ :

Այս շաբաթ Արցախի և 4-5 րդ ցի սովորողների հետ հանդիպել ենք ֆիզիկական միջավայրում, ինչպես և պայմանավորվել էինք: Մարզվել ենք, հեծանվավարությամբ ենք զբաղվել: Արդյունքը:

Հինգ տարեկանների հետ՝ մաքուր օդին զբաղվել ենք մարմնամարզությամբ, ազգային խաղեր ենք խաղացել: Արդյունքը:

Այս շաբաթ եղել եմ Մարզական ռադիոյի պատասխանատուն: Արդյունքը:

Այս շաբաթվա մեդիաուրբաթի նկարագրությունը չի փոխարինի տեսածին, շատ հուզիչ օր ունեցանք: Արդյունքը:

Երկրագործությունը Արևելքում, աշխատանք, որը առանց սեր չի լինում: Արդյունքը:

Աշխատանք Գինեգործության դպրոցում: