Մարզական օր առաջին դասարանում

Մարիամ Մանասյան

Օրը` մայիսի 2

Իրականացման վայրը` Արևելյան դպրոց -պարտեզ, Բախշյան այգի, Արևմտյան դպրոց-պարտեզ

Մասնակիցներ` Արևելյան դպրոցի 1-1 դասարանի սովորողներ

Պատասխանատուներ` Մարիամ Մանասյան, Սյուզաննա Սարգսյան, Անուշ Համբարյան

Նպատակը` ներկայացնել, թե ինչպես ենք իրականացնում մարմնակրթությունը առաջին դասարանում

Ընթացքը`

Սովորողները մասնակցում են հեծանվավարության պարապմունքին, հեծանվով անցնում են սահմանված թույլատրելի ճանապարհը , այնուհետև ուղևորվում դեպի Արեւմտյան դպրոց։ Յուրի Բախշյանի այգում կիրականացնենք վազք։ Վազքից առաջ անհրաժեշտ է տաքացնել օրգանիզմը: Մի քանի կքանստում, ձգում, քայլք արագ տեմպով և հետո միայն անցում վազքին: Համապատասխան վազքուղին անցնելուց հետո, քայլքով կշարունակենք ճանապարհը, դեպի Արևմտյան դպրոց։ Էնտեղ սովորողները կզգեստափոխվեն, կընդունեն ցնցուղ և կմասնակցեն 45 րոպե տևողությամբ լողուսուցմանը։

View original post

Արի, մայիս, արի. ապրիլի 27-մայիսի 4

IMG_20151129_041425

Մայիսյան հավաքին ընդառաջ

Արի, մայիս, արի

Գարնանային տեսարաններով ոգևորված, մաքուր օդը շնչելով, մեր պատուհանից, մեր բակից ու թաղից, շարունակում ենք լինել մարզական, ներառում ենք մեր ընտանիքի անդամներին, չէ որ սովորում ենք հեռավար-ընտանեկան դպրոցում: Ներկայացվում է նախագիծը, որտեղ մասնակիցները ձեր ընկերներն են, ձեր դպրոցն է և դուք պետք է լինեք այնտեղ: ՆԱԽԱԳԻԾ

Ընտանիքի հետ զրուցելու, հավեսի գարուն: Ծնողի հետ հիշում ենք մեր մանկության մասին, ծնողից հարցնում ենք իր անցած  մանկությունից, թաղից , դպրոցից: Ընտանեկան հավեսի նախագիծ: