Լողի ստուգատես,ամփոփում

Դիանա Գևորգյան

Հերթական ստուգատեսային հինգշաբթիի նպատակը գրանցել սովորողների՝ սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում ձեռք բերած լողալու կարողությունները:

View original post ещё 31 слово

«Լողափնյա աշուն» նախագիծ

Դասվարի բլոգ

Posted on

Աշնան տաք օրերին սովորողները շարունակելու են լողալ Արևելյան դպրոցի բացօթյա լողավազաններում, ինչպես ամռան ջերմ օրերին: Սովորողների հետ հաղթահարելու ենք ջրի հանդեպ ունեցած վախը, չփչփացնելու ու խաղալու ենք ջրում, աստիճանաբար ձեռք բերելով լողալու հմտություններ:

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն բացի լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ: Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:
Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ուինքնասպասարկումը:

View original post

«Լողափնյա աշուն» նախագիծ

Արմինե Մովսիսյան 🙃😎🌎📚🚵‍♀️

Մասնակիցներ՝ 2-րդ դասարանի սովորողներ
Տևողությունը՝ սեպտեմբերի 1-30

Լողուսուցումը դիտարկվում է որպես մարմնակրթության բաղկացուցիչ: Այն լողալու հիմնական հմտություններ զարգացնելուց, մարմինը կոփելուց, հոգնածությունն ու լարվածությունը թոթափելուց զատ, սովորողներին օգնում է ձեռք բերել մի շարք կարևոր հմտություններ:

Աշնան տաք օրերին շարունակելու ենք լողալ Արևելյան դպրոցիբացօթյա լողավազաններում:

Լողալու ու խաղալու ենք ջրում` աստիճանաբար զարգացնելով լողալու հմտությունները:

Լողին նախապատրաստվելը դիտարկվում է որպես ինքնուրույնության ու ինքնասպասարկման կարևոր հմտությունների ձեռք բերման հարթակ, որտեղ սովորում են պահպանել անձնական հիգիենայի կանոնները:

Լողուսուցման փուլերն են՝

  • Նախապատրաստում, որն իր մեջ ներառում է նախավարժանքն ու ցնցուղի ընդունումը
  • Լողը
  • Լողափին գտնվելն ու ինքնասպասարկումը:

Աղբյուր

View original post

Լողավազանի կազմակերպման և շահագործման կարգ

Մանկավարժության լաբորատորիա

Լրամշակումը՝ 2022 թ, մայիս

Կրթահամալիրում ամառային բաց լողափերը գործում են Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզների, քոլեջի ամառային պարտեզներում, ճամբարներում, ուսումնական ագարակում։ Լողափից օգտվողները նախօրոք ծանոթանում են լողափում գործող կարգապաhական  և անվտանգության կանոններին, որոնք ապահովում են այցելուների անվտանգությունը և առողջության պահպանումը: Կանոններին ծանոթանալը ճամբարային նախագիծ է։

Լողավազան մտնումեն՝

  • նախակրթարանի սաները.
  • ճամբարականները
  • Ճամբարների, նախագծի ղեկավարները՝ ճամբարականների հետ.
  • դպրոցում նախագծային գործունեություն իրականացնող այլ սովորողներ՝ նախապես հրապարակված ժամանակացույցով։

Ճամբարականը պիտի ունենա՝

  • Շշով ջուր
  • Ախտահանիչ միջոց
  • Լողազգեստ
  • Չսահող հողաթափ
  • Սրբիչ
  • Լողի գլխարկ /աղջիկներ/
  • Արևապաշտպան գլխարկ

Լողափում ճամբարականի անվտանգության համար պատասխանատուն տվյալ ջոկատի և դպրոցի ղեկավարն են, լողավազանի հիգիենիկ վիճակի պատասխանատուն՝ բուժքույրը, լողավազանից օգտվողները։

Լողափը բացվում էառավոտյան ժամը 9.30, փակվում է 16.30։ Առանձին խմբերի նախագծային գործունեությամբ պայմանավորված՝ կարող է ավելի ուշ փակվել:

Կանոններ՝

  • ճամբարականների օրվա գործունեությունը կազմակերպվում է հիմնականում բացօթյա.
  • ճամբարականները սնունդը կազմակերպվում է բացօթյա. ճամբարականների սպասքը կարգի համաձայն ախտահանվում է.
  • ճամբարականն իր հագուստը դնում է մյուս ճամբարականների հագուստից հեռու.
  • լողավազանում ջրիջերմաստիճանը20-25 աստիճան…

View original post ещё 103 слова

Ամառային լողափ

Ընտրությամբ գործունեություն. բանավոր մաթեմատիկա

Ուսումնական ճամբարի ընթացքում ճամբարականները լողում են Արևելքի բաց լողավազանում: Ինչպես միշտ, նախավարժանքից հետո ցնցուղ են ընդունում, այնուհետև մտնում են լողավազան: Լողից հետո արևային լոգանք են ընդունում, խաղում, զրուցում են միմյանց հետ:

View original post

Հունիսմեկյան հրճվանք

Մարիամ Մանասյան

Այսօր հունիսի մեկն է՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Այս հրաշալի օրը սկսեցինք Արևելյան դպրոցի հարավ-արևելյան լանջին՝ հունիսմեկյան հակաբացիլ Կոմիտասի մեկնարկով ՝ շարունակելով ու տարածելով քաղաքային այգիներում․ Հակաբացիլ Կոմիտաս. Յ. Բախշյանի այգում: Պլեներային նկարչությամբ և համեղ պաղպաղակի համտեսով ուղեկցվեց մեր բանգլադեշյան թափառումը։ Հունիսմեկյան ուրախ օրն ավարտեցինք զվարճալի չլմփոցներով։

Տեսանյութը՝ Անահիտ Ավագյանի

View original post