Փառատոնային, ստեղծագործական ճամբար. 5 տարեկանների կրթական շքերթ

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարի

Սեպտեմբերի 4-ին Արևելյան դպրոցում իսկական տոն էր՝ 5 տարեկանների փառատոնային, ստեղծագործական ճամբարն էր: Դպրոցի բակը վերածել էինք իսկական բաց-լաբորատորիայի: Միասին երգեցինք,պարեցինք, մարզվեցինք,նկարեցինք , նկարվեցինք, կավով աշխատեցինք , հետո համեղ հյուրասիրություն, իսկ վերջում՝ ուրախ  լող: Բարի գալուստ Արևելյան դպրոցի  5 տարեկանների խումբ:

Տեսանյութը՝ Արմինե Մովսիսյանի

Տեսանյութը՝ Սյուզաննա Սարգսյանի

View original post

Փառատոնային, ստեղծագործական ճամբար

821fd932-5c7c-464f-b942-98111b2da3fb

Օրը`սեպտեմբերի 4

Վայրը՝ Արևելյան դպրոցի ներքին բակ

Ժամը՝ 10:00-11:30

Մասնակիցներ՝ 5 տարեկաններ , ընտանեկան դպրոցներ, դասավանդողներ

Պատասխանատուներ` Լիլիա Զախարյան և Ալինա Մարզումանյան

Երաժշտության պատասխանատու` Տաթև Մանվելյան

Մարազիչ` Սյուզաննա Սարգսյան

Ընթացքը՝

  • տեխնոլոգիական գործունեություն
  • միասնական երգերի կատարումներ՝ «Արևներիշարք»,«Պզանպզան»
  • սպորտլանդիա
  • կավագործություն
  • նկարչական պլեներ
  • հեծանվաերթ
  • հյուրասիրություն

Նկարագրությունը` 

Ընտանեկան դպրոցների ներկայացուցիչները և սովորողները , դասվարները, երաժշտության դասավանդողները մարզական հագուստով,դասարանական շապիկներով, հարմար մարզական կոշիկներով, դիմակներով հանդիպում են Արևելյան դպրոցի ներքին բակում ժամը 11։00-ին: Բակում միասնական երգում են, իսկ հետո մոտենում նախապես արդեն դասավորված սեղաններին: Յուրաքանչյուր սովորող ինքն է ընտրում , թե որ գործունեությամբ է ուզում զբաղվել: Ավարտից հետո բոլորին սպասվում է հյուրասիրություն:

Արդյունքը` բոլոր տեսանյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում:

Արդյունքը.