Գիտելիքի ֆլեշմոբը Երևանի Անգլիական այգում.Ներկայացնում են Արևելքի 5 տարեկանները

«Իմացումի հրճվանք» ծրագրի 2-րդ տարի

Սեպտեմբերի 1-ին՝Գիտելիքի օրը, Արևելյան դպրոցի 5 տարեկանները իրենց ընտանեկան դպրոցներով գիտելիքի ֆլեշմոբ անցկացրեցին Երևանի Անգլիական այգում: Այս փոքրիկ ճամփորդությունը իսկական ստուգատես էր նոր սեբաստացիների համար` ուսապարկով, արևային գլխարկներով , իրենց բրդուճներով, մարզական հագուստով,հիգիենայի պարագաներով: Միասին երգեցինք, պարեցինք, խաղացինք, քայլեցինք և վերջում էլ մարզվեցինք: Ահա այսպիսինն են Արևելքի արևները… Բարի գալուստ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Արևելյան դպրոց:

Տեսանյութը և ֆոտոշարքը` Սյուզաննա Սարգսյանի

View original post

Գիտելիքի ֆլեշմոբը Երևանի Անգլիական այգում.Սեպտեմբերի 1.

cropped-821fd932-5c7c-464f-b942-98111b2da3fb

Օրը՝  սեպտեմբերի 1

Վայրը՝ Երևանի Անգլիական այգի

Տևողությունը՝  11:00-12:00

Մասնակիցները՝ Արևելյան դպրոցի 5 տարեկաններ և 2-1 դասարանի ընտանեկան դպրոցների նախագծային խումբ

Նախագծային խմբի ղեկավար՝  Լիլիա Զախարյան և Հռիփսիմե Առաքելյան

Երաժշտության դասավանդողներ` Մարինե Ոսկանյան և Տաթև Մանվելյան

Մարզիչ՝ Սյուզաննա Սարգսյան

Օգնական՝ Ալինա Մարզումանյան

Նպատակը՝  2020-2021 ուստարվա մեկնարկ, սովորող-սովորեցնող նախագծի միջոցով ազգային երգերի, պարերի , խաղերի ուսուցում:

Խնդիրները`

  • Միասին քայլելու կարողությունների ձևավորում
  • Երաժշտական կարողությունների ձևավորում
  • Մարզական կարողությունների ձևավորում

Անհրաժեշտ իրեր`

  • ուսապարկ
  • արևային գլխարկ
  • հիգիենայի պարագաներ՝ ալկոգել, թաց, չոր անձեռոցիկներ
  • ջուր
  • բրդուճ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց, աղբի տոպրակ

Նկարագրությունը` 

Ընտանեկան դպրոցների ներկայացուցիչները և սովորողները , դասվարները, երաժշտության դասավանդողները մարզական հագուստով,դասարանական շապիկներով, հարմար մարզական կոշիկներով, դիմակներով , ուսապարկով հանդիպում են Անգլիական այգու մուտքի մոտ ժամը 11։00-ին: Պահպանելով սոցիալական հեռավորություն քայլքով շրջում ենք այգում: Մարզվում ենք , խաղում մեր ազգային խաղերից` «Պուտ-պուտ» և « Շուն ու կատու», միասնական երգուսուցում `  «Արևների շարք»,  միասնական պար`«Թամզարա»

Նկարահանման, ուղիղ եթերների պատասխանատուներ՝ դասվարներ, ընտանեկան դպրոցների ներկայացուցիչներ:

Արդյունքը` բոլոր նյութերը կհրապարակվեն դասարանական բլոգում:

Մուտքը` Ժպիտով, դիմակով և բարձր տրամադրությամբ:

Արդյունք…

https://sargsyansyuzanna.wordpress.com/2020/09/02/%d5%a3%d5%ab%d5%bf%d5%a5%d5%ac%d5%ab%d6%84%d5%ab-%d6%86%d5%ac%d5%a5%d5%b7%d5%b4%d5%b8%d5%a2%d5%a8-%d5%a5%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ac%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%a1-2/