Շնորհավո՛ր ծնունդդ, մե՛ծ հայորդի․․․

Միքայել Արամյանց ծնվել է 1843թ. ի մայիսի 4-ին, Լեռնային Ղարաբաղի՝  գյուղ Քյաթուկում:      Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ապաստաններ է կառուցել հայ գաղթականների համար: Օգնել է Թբիլիսիի հիվանդանոցի կառուցմանը, բազմաթիվ հայ երեխաների հովանավորել է, որպեսզի կրթություն ստանան Եվրոպայում, առաջիններից էր Մանթաշյանի հետ, որ զբաղվեց նավթարդյունաբերությամբ : Նրա գործերը շատ-շատ են, եղել է ամենամեծ բարերարներից մեկը:                                                                                                             Արամյանցի Ախթալայի առանձնատունն է, որի պատին անձրևներից պատկերվել է Արամյանցի դիմանկարը։ Բակում կային անսովոր երկար և շատ գեղեցիկ եղևնիներ, որոնք բերել է Շվեցարիայից: Իր տան ճարտարապետությունը նա ևս վերցրել է Շվեցարիայից, որտեղ գտնվելու ընթացքում, շատ է հավանում իրենց տների, առանձնատների ձևերը:                                                 Հետագայում Թումանյանը խնդրում է իրեն, որ գրողներով հավաքվեն իր տանը, լինի «Վերնատունը» , չի մերժում, և նաև հովանավորում է, որպեսզի բազմաթիվ գրքեր հրապարակվեն:
Արամյանցի մասին պատմում է՝ Վարդան Կարապետյանը: Շնորհակալ եմ, աջակցելու համար: