Ուսումանական ճամփորդություն Բուսաբանական այգի

Մի աշխարհ Սեր, քայլք՝ աշնան վայելքի։

Հասմիկ Ղազարյանի բլոգ

Մասնակիցները՝ առաջին դասարանցիներ

Ժամանակահատվածը՝

Նպատակը՝

  • Աշնանային պլեներ
  • Կոմիտասյան և խնկոյանական օրերի ամփոփում
  • Աշնանային դիտարկումներ,տերևներով տեխնոլոգիական աշխատանք
  • Աշնանային թափառումներ

Խնդիրները՝

  • ճամփորդական կանոնների պահպանում ու կիրառում.
  • կարողանալ օգտվել քարտեզից.
  • պահպանել հիգիենայի կանոնները, մաքրել շրջակա տարածքը.
  • ստանալ որոշ բնագիտական-ճանաչողական տեղեկություններ (ճանաչել ու տարբերել ծառ, թուփ, սաղարթ, տերև, ճյուղ…. հասկացությունները).
  • բանավոր խոսքի զարգացում.
  • դիտարկելու, համեմատություններ անելու հմտությունների զարգացում.
  • ստեղծագործական մտքի զարգացում

Անհրաժեշտ պարագաներ՝

Տաք հագուստ, անձրևապաշտպան բաճկոն, գլխարկ, բրդուճներ, ջուր, սոսինձ, թղթեր։

Շրջակա միջավայրի մաքրման աշխատանքների համար անհրաժեշտ պարագաներ՝ աղբի տոպրակներ, ձեռնոցներ։

Ճամփորդության նկարագրություն

Նախապատրաստական փուլ. Սովորողների հետ անդրադառնում ենք ճամփորդական կանոններին, խմբերով կազմում են ճամփորդական կանոններ, այնուհետև ուսումնասիրում ենք քարտեզը, գտնում ենք Բուսաբանակամ այգին: Դրանից հետո զրուցում ենք անտառի, ծառերի մասին մտագրոհով մեթոդով ասում ենք բառեր, որոնք կապ ունեն ծառի հետ, զրուցում ենք ծառերի կառուցվածքի մասին (բուն, փչակ, սաղարթ, տերև, ճյուղ), թվարկում ենք ծառերի անվանումները, որից հետո բաժանվում են խմբերի ու ասում ենք ծանոթ ծառերի անուններ։ Կատարում ենք Կոմիտասի երգացանկից մեզ…

View original post ещё 29 слов

Մաթոսավանք, Ջուխտակ վանքեր

Բառերն այստեղ չեն օգնի, ամենբան կա տեսանյութերում, էն ինչ որ կտեսնենք անպատմելի է: Տեսանյութերը Հասմիկ Հարությունյանի.

Շիրակի մարզ․ Գյումրի-Կապսի․․․ Կապսի կամ ձյան հետքերով՝ 23.01 — 25.01

82337287_2877335502493237_530127358078746624_n

Մեկնում — Երևան — Ագարակ — Արուճ — Թալին- Գյումրի — Կապսի
Հետեդարձ – Արթիկ՝ Հառիճավանք — Ապարան
Պատասխանատուներ՝ Իվետա Ջանազյան, Անահիտ Գևորգյան:
Մարզիչ՝ Սյուզի Սարգսյան։
Մասնակիցներ — Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանցիներ
Նպատակ— Սովորող-սովորեցնող, մարզական-հայրենագիտական, կրթական փոխանակում
Կրթական փոխանակումներ — ԿԱՍՍԱ հիրմնադրամի սաների հետ’ Դիջիթեք և Բնատեխնիկական ստուգատեսի ներկայացում
Հայրենագիտական կայաններ-քայլարշավներ՝
  • Ագարակի Բրոնզեդարյան հնատեղի
  • Հառիճավանք
  • Արուճի քարավանատուն — Արուճի եկեղեցի
  • Արուճի եկեղեցի
  • Յոթ Վերք եկեղեցի
  • Կապսի ձոր
Թվային միջոց՝ բջջային հեռախոս, լիցքավորիչ- հաշվետու նյութերի և կապի համար:
Նախատեսվում է ուղիղ եթերներ Իվետա Ջանազյանի և Անահիտ Գևորգյանի, Սյուզի Սարգսյանի ՖԲ-ի էջերում, հաշվետու-պատումներ, ֆոտոշարեր սովորողների անհատական ուսումնական բլոգներում:
Անհրաժեշտ է
  • պահեստային հագուստ, քայլքի կոշիկ, ձեռնոց, գլխարկ, շարֆ
  • հեռադիտակ, կողմնացույց
  • ուսապարկ
  • մեկանգամյա օգտագործման ձեռնոց և պոլիէթիլենային տոպրակներ
  • ջրաման-թեյաման
  • օրապահիկ-բրդուճ
  • անձնական հիգիենայի պարագաներ
  • անկողնային սպիտակեղեն
Գիշերակաց— Կապսի ձոր մարզակայան
Նախնական աշխատանքներ՝
Ալլա Առաքելյան
Գարիկ Թովմասյան
Նախահաշիվ՝
I օր
1O.OO Մեկնում Մայր դպրոցի կայանատեղիից
11.OO — Արուճի քարավանատուն-Արուճի եկեղեցի (բրդուճներ)
13.OO — Հանդիպում ԿԱՍՍԱ հիմնադրամում
15.OO — Գյումրի. Յոթ վերք և Ամենափրկիչ եկեղեցիներ, թափառումներ Գյումրիում
18.00 — Ժամանում-տեղավորում Կապսի ձոր մարզակայան:
19.00 — Ընթրիք
2O.OO — Ձնագնդի, տարածքի ծանոթացում
21.3O — Օրվա ամփոփում, նախապատրաստում հաջորդ օրվան
22.00 — Քուն
II օր
8.30- Վերկաց
9.00- Հիգիենայի ժամ, մարզական պարապմունք
10.00 — Նախաճաշ
11.00- Մարզական խաղեր. դահուկ, սահնակ
14.00 — Ճաշ
15.00 — Քայլք դեպի մատուռ /1կմ/
17.OO-18.30 — Մարզական խաղեր. դահուկ, սահնակ, ճոճվող կամուրջ, zip-line
19.00 — Ընթրիք
2O.OO —  Օրվա ամփոփում, հաշվետու նյութերի պատրաստում
22.00 — Քուն
III օր
8.30- Վերկաց
9.00- Հիգիենայի ժամ, մարզական պարապմունք
10.00 — Նախաճաշ
12.00-  Ճամբարի հանձնում
14.OO – Արթիկ- Հառիճավանք. բրդուճներով ընդմիջում
17.00 — Վերադարձ. Մայր դպրոցի տրանսպորտների կայանատեղի
Մասնակիցներ
1. Դոխոյան Լինա 5-1
2. Աթանեսյան Վահան 6-1
3. Աթանեսյան Դավիթ 5-1
4. Մալխասյան Աալլա 6-2
5. Մալխասյան Դավիթ 5-1
6. Թովմասյան Գարիկ 4-3
7. Ավանեսյան Ալեքս 4-3/առաջին անգամ է մասնակցում եռօրյա արշավի/
8. Առաքելյան Ալլա 4-3
9. Սահակյան Մալենա 4-3
10. Ղազարյան Արեն 4-3/առաջին անգամ է մասնակցում եռօրյա արշավի/
11. Սարգսյան Նարե 4-1/առաջին անգամ է մասնակցում եռօրյա արշավի/
12. Աբգարյան Մանե 8-1
13. Հակոբյան Նարինե 5-2 մուտք
14. Աղայան Մարի 5-2
15. Չոբանյան Մարիա 4-3 մուտք
16. Ղազարյան Գոռ 4-1 /առաջին անգամ է մասնակցում եռօրյա արշավի/
17. Ավետիսյան Անգելինա 5-1
18. Ավտիսյան Սամվել 4-2
19․Մալքոնյան Հարություն 5-2
20․Սուքիասյան Նարեկ 5-1

«Ծտի հետքերով»ընտանեկան, ուսումնահայրենագիտական ճամփորդություն դեպի Արատեսի դպրական կենտրոն

Կարգով-շարքով, սիրուն հավաքվեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում։ Էնքան ծիծաղելի էր բոլորիս դեմքերը առաջին հայացքից, որովհետև շատ տատիկ-պապիկներ էին հավաքվել բակում, իրենք էլ էին ճամփորդության  գնում ու ովքեր մոտենում էին շշմած նայում էին, թե բա ո ՞վքերով ենք գնում։ Առաջին կանգառն, արդեն ավանդույթ դարձած՝  Արարատին դեմ դիմաց վայելելու, ճամփորդների հիացած դեմքերը, խոսքն ու զրույցը լսելու րոպեներն էին։ Երկրորդ կանգառը Արենիի «Արենի-1»  Թռչունների քարանձավն էր, որտեղ գտնվել է առաջին կոշիկը։ Նախաճաշեցինք, խաղացինք Արփա գետի ընկերակցությամբ և քչքչոցի անուշ երաժտությամբ։ Հետո Եղեգիս գյուղով քայլեցինք դեպի Զորաց եկեղեցի՝ ընկույզ հավաքելով, երգելով, գյուղացիների հետ զրուցելով։ Հասանք իմ ամենասիրելի վայրերից մեկը՝ չքնաղ Արատես, ծնողների հիացմունքը անպատմելի է։ Տիկին Մարիետը շշմեցրեց մեզ՝ թոնիրը վառեցինք, խմորը հունցեց և սովորողների մասնակցությամբ  լոշիկներ թխեցին, պանրով վայելեցինք։ Փորներս արդեն կուշտ էր, սկսեցինք խաղեր խաղալ, հեքիաթներ կարդալ, մասուր հավաքել, երեկոյան էլ թեյախմությամբ հավաքվեցինք, ամփոփեցինք օրը։

Ֆոտոշարք․

Տեսանյութ․  https://www.youtube.com/watch?v=v2N7t4BYvlw

Վիգեն Ավետիսի մկրտությունը և իր տպավորությունները Արագածի Հարավային գագաթից…

Վիգեն Ավետիսը միացել էր «ում որ հոգին վառվում է վառ» Արագածի Հարավային գագաթ բարձրանալու նախագծին: Գագաթը արտակարգ հաղթահարելուց հետո, մի լավ սովորույթ կա, Ալբերտ Տոնեյանը մկրտում է առաջին անգամ գագաթ բարձրացած մարդուն: Վիգեն Ավետիսը  նույնպես մկրտվեց, որովհետև առաջին անագամ էր բարձրանում: Տեսանյութում կտեսնենք մկրտությունը, տպավորությունները, և թե ինչ նվեր էր գտել, որը տանելու էր Իտալիա:

Նարեի և Մանեի ամառային հանգիստը

Նարեն և Մանեն միշտ իրենց ամառային արձակուդները անցկացնում են Ռուսաստանի Հյուսիսային Օսետիայի՝ Վլադիկավկազ մայրաքաղաքում: Քաղաքը սիրելի և հարազատ է դարձել: Տեսանյութերում կտեսնեք քաղաքը, քաղաքում եղած տարբեր հավատքի եկեղեցիները, հայկական փողոցը, հայկական՝ Ս.Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որի բակում տեղադրված է պապիկի քանդակած, նվիրած խաչքարը, քաղաքի մեջ վարարում է Տերեկ գետը: Պապիկի գյուղական տունը՝ Րետանտում, Նարեի խնամքը այգու նկատմաբ, լողուսուցումը, թե ինչպես է մասնակցում մեղր հավաքելու գործընթացին:

Վլադիկավկազի կենտրոնում

Գյուղ Րեդանտ 1  և 2

Մեղրաքամ

Վլադիկավկազի եկեղեցիները

Նարեի լողուսուցումը

Վլադիկավկազի կանգառները

Ֆիագդոն հանգստյան գոտի

Գիշերային քաղաքը

Նարերի անկյունը

 

 

 

 

 

 

 

Նարեն, Մանեն, ծովն ու ես…

Հակիրճ, տեսաֆիլմերով կերևա, թե ինչպես անցավ մեր ծովային հանգիստը, և թե ինչպիսի քաղաք էր Անապան իր Վիտյաժևոյով և Սև ծովով: Նարեի պրպտումները, իր Յակուտիայի ընկերուհու հետ զրույցը, սևամորթ տղայի ափը տեսնելով մտածում էր, թե ներկած է, որովհետև ափը սպիտակ էր, կպատմի, որ կան շնագայլեր, ուղղակի բուսակեր են, գիշերային թափառումները: Կտեսնեք, թե ինչ խնամքով էր Մանեն ծովից հավաքում աղբը, ինչպես թույլ չտվեց, որ մեդուզաններին պահենք մեզ մոտ, նաև նույնիսկ լաց եղավ և չհամաձայնվեց գնալ Դելֆինարիում, որովհետև այդ շոուները  կենդանիների կամքին հակառակ է արվում՝ ըստ իր կարծիքի: Մանեն լողաց բաց ծովում, ես չհամարձակվեցի, ձեզ կպատմի խորտակված նավի մասին:                                                                                                                                       Անապայում կա Հայկաձոր հայկական գյուղ, որը շատ նման իր չքնաղ բնությամբ Դիլիջանին, Վարդավառի տոնն էր, վայելեցինք հայ երեխաների խաղը, մասկացեցինք պատարագին՝ Ս. Գևորգ եկեղեցում:                                                                                                                                    Դե, ես էլ հավերժ սիրահարված մարդ՝ ծովային մայրամուտներին:                                                      Վերադարձի ճանապարհին էլ Մինվոդիում տեսանք արևածաղիկների ծով:

Վարդավառը Հայկաձորում

Բուսակեր շնագայլերը

Մանեն ծովն է մաքրում

Գիշերային Անապան

 

 

Սպիտակ գիշեր Սևանում Ծով Ալիզի հետ

67780579_2712061735687282_6144901545377923072_n

Օգոստոսի 9-10

Ընթերցողական-ստեղծագործական ճամբար Սևանի «Ժայռում»

Նախագծի ղեկավար՝ Ծով Ալիզ Բանուչյան

Օգոստոսի 9

9։00՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցուց Երևան — Նոր Գեղի — Արգել — Քարաշամբ — Բջնի — Հրազդան — Սևան — «Ժայռ» երթուղով

Ընթերցում, ընդգծումներ, քննարկում գնացքում

11։30՝ ճամբարում «Ժայռում».
զրույցներ Սևանի ափին, լող

14։00՝ տարածքի խնամք, մաքրում, խարույկի համար կոների, ճյուղերի հավաքում

15։00՝ ճաշ

16։00՝ մարզական խաղեր, լող

20։00՝ ընթրիք

20։30՝ խարույկ
Սպիտակ (անքուն), ստեղծագործական գիշեր Սևանում
Քանդակի գիշերային պարապմունք

Օգոստոսի 10

6։00՝ արևածագի դիմավորում Սևանում
ֆոտոպլեներ
զբոսանք ափին
հանգիստ

10։00՝ նախաճաշ
զրույցներ Սևանի ափին, լող

15։00՝ վերադարձ Երևան «Ժայռ» — Սևան — Երևան երթուղով

Մասնակիցներն ուսապարկում ունենան՝

  • մարզահագուստ, լողազգեստ, սրբիչ
  • անհատական քնապարկ
  • բրդուճներ

Նախագծի արդյունքում՝

  • գրական ընթերցում՝ տեսանյութեր, ձայնագրություններ,
  • լուսաբանում՝ պատում, ֆոտոշարք, տեսանյութ, հարցազրույց
  • անհատական ստեղծագործություններ բլոգներում

Նախագծի աղբյուրը՝ Քնարիկ Ներսիսյանի բլոգը

Ծովինար Բանուչյանի էջը մեդիագրադարանում

Սոցցանցում Ծովինարի անձնական էջըհեղինակի էջը