Թեժառույքի վանք․Ճամփորդությոնն իր ողջ հմայքով․․․․

Նախագիծ։

Մեղրաձորի Թեժառույք եկեղեցի  կամ տեղացիների համար Մեղրաձորի Թուխ մանուկ, տանող բարձունք, որը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:

Սովորողները երթուղին անցան երգով, համով զրույցներով հաղթահարեցին բարձունքը, անցորդներին բարև տալով։ Համով նախաճաշից հետո, ծանոթացան Թեժառույքի վանքի հետ, աղոթեցին, երգեցին, հետո արդեն վանքի բակում՝ երգով, պարով անցկացրեցինք։ Նկարչական պլեներն անցկացրեցինք գույնզգույն աշնան ի տես։ Ամբողջությամբ տարածքը մաքրեցինք աղբից և իջեցրեցինք մեզ հետ։

Մեր տոնը բարձունքին․․․

Նախագիծ։

Հատիս լեռը ՀՀ միջին բարձրության լեռ է՝ 2528 մ:  4-5 դասարանի սովորողների հետ Հատիս լեռան բարձունքի հաղթահարումը տարեկան բարձունքի հաղթահարման կարողությունների և հմտությունների ցուցանիշ է: Բարձրացանք այնքան, որքան կարողացան սովորողները՝ ավելի բարձրացնել բարձունքի ցուցանիշը: Ամեն տարի կփորձենք Հատիս բարձրանալ և նշավորել բարձունքի տարբեր հատվածներ։

Սովորողները ոգևորված էին, երգեցին և աղոթեցին՝ Պողոս և Պետրոս եկեղեցիներում, վերադարձին շրջեցինք նաև Ակունք գյուղում։

Տոնը ստացված էր, բարձունքը հաղթահարված։

Նկարագրություն։

ՀատիսԱտիս, Գադիս, Գյադիս, Թեադիս, Թյատիս, Հադիս, Շամիրամ, Շամիրամի լեռ, հրաբխային լեռնազանգված Հայաստանի Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը՝ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի (կամ Քյոռօղլու) բերդի ավերակները։ Ըստ ավանդության այսաեղ է Արան հանդիպել Շամիրամին։ Հատիս անունր կապում են Ատտիս ասածո անվան հետ։ 

Քայլքով դեպի Ամբերդ

Արմինե Գոգինյանի բլոգ

FB_IMG_1685641634840Տոն, քայլարշավ, բարձունք նախագծով Արևելյան դպրոցի մոտ 30 ճամբարականների հետ՝ Մեղու և մաթեմատիկներ ջոկատներից, հունիսի 1-ին ուղևորվեցինք դեպի Ամբերդ պատմամշակութային արգելոց: Ինչպես և ծրագրում նշված էր, քայլքը սկսեցինք Անտառուտ գյուղի մոտից՝ գյուղի տարածքը վերջացավ, մոտ 8 կմ շարունակեցինք  ճանապարհը, հետո մեքենաներին պատվիրեցինք՝ մեզ սպասել Ամբերդի կայանատեղիում: Իջանք, սկսեցինք քայլքը:

View original post ещё 217 слов

Տոն, քայլարշավ, բարձունք

Արմինե Գոգինյանի բլոգ

20221028_095426

Եղանակը՝ այստեղ:

Հանրապետության օրը՝ մայիսի 28-ին, և դրան նախորդող ու հաջորդող օրերին կրթահամալիրյան ավանդույթ է բարձունքներ նվաճելը:

Ճամփորդության օրը՝ մայիսի 31

Մեկնում՝ 9:30

Վերադարձ՝ 16:30

Պատասխանատուներ՝ Արմինե Գոգինյան, Սմբատ Պետրոսյան, Սյուզի Սարգսյան

View original post ещё 70 слов

Բարձունքի հաղթահարում՝Սբ. Մաշտոցներ

Հունիսի 10-ին Արևելյան դպրոցի «Զար զընգը», «Մենք», «Մունետիկներ» ճամբարային ջոկատներն ու 5-6 տարեկան «Բզեզիկները» սեբաստացի ծնողների հետ հաղթահարեցին Սևանի «Մաշտոցներ» տանող բարձունքը: Ուրախ ու բարձր տրամադրությամբ ճանապարհ ընկանք դեպի Գեղարքունիքի մարզ: Հիանալով Սեւանա լճի  գեղեցկությամբ` հասանք Ցամաքաբերդ գյուղ։ Բարձունքը հեշտ հաղթահարեցինք, հանդիպեցինք եկեղեցու քահանա տեր Մեսրոպին,միասին ասացինք տերունական աղոթքն, իմացանք Մաշտոցներ անվանման ծագումը, տեղի աղբյուրի կախարդական լինելը։ Սևանա լճի  հանրային լողափում էլ ընդմիջեցինք, լողացինք, որից հետո վերադարձանք Երևան:

Տեսանյութ՝

View original post

«Համբարձման տոնը» Ապարանի ջրամբարում։

Մայիսի 30-ին Արևելյան դպրոցի  «Զար-զընգը», «Արևներ», «Մունետիկներ» ջոկատների ճամբարականները «Համբարձումն Ապարանում» նախագծով մեկնեցին Ապարան։ Ճամփորդության նախապատրաստման փուլում  «Զար-զընգը» ջոկատի ճամբարականները ուսումնասիրել և տեղեկություններ են հավաքել  Համբարձման ծեսի մասին, սովորել ծեսին համապատասխան երգեր, պարերգեր,ասիկներ, պատրաստել Ծաղկամայր տիկնիկ։

Ճամփորդները քայլքով հասան անտառ, հանգստացան, նախաճաշեցին, այնուհետև իրականացրեցին Համբարձման ծեսը։ Ծեսն իրականացնելուց հետո քայլեցին դեպի 5-րդ դարի Թուխ Մանուկ եկեղեցի։

Օրվա մասին պատմող տեսանյութեր՝

«Համբարձման տոնը» Ապարանի ջրամբարում

View original post

Բարձունքի հաղթահարում` Մեծ Շարա․․․

Մայիսի 28-ին՝ առաջին հանրապետության հռչակման և բարձունքի հաղթահարման օրվան նվիրված, մեծ խմբով՝ դասավանդողներով, սովորողներով, ծնողներով բարձրացանք Մեծ Շարա լեռը(2475մ)։ Քայլարշավը սկսեցինք Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղից, քայլելով անցանք 5կմ, մինչև լեռան գագաթը, այնուհետև, վայելքով, օրվա տպավորություններով վերադառցանք ետ։

Ֆոտոպատումը, որպես ապրումների փոխանցման միջոց։

«Համբարձման տոնը» Ապարանի ջրամբարում։

Հեռավորություն՝ 59,2կմ

Ժամանակ ՝ 1 ժամ 12 րոպե

Օրը` մայիսի 30

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1-1, 1-3, 2-5 դասարանների սովորողներ

Պատասխանատուներ՝ Սեդա Վիրաբյան, Մարիամ Մանասյան, Անահիտ Ավագյան

Երաժշտության դասավանդող՝ Տաթև Մանվելյան

Օգնականներ՝ Սյուզանա Սարգսյան, Սոֆյա Մամյան

Մեկնարկի վայր՝ Մայր դպրոցի երթուղայինների կայանատեղի՝ժամը 10:00

Ժամանումը՝16:00

Վայրը` Ապարանի ջրամբար

Վարորդը՝ Սարգիս Ավագյան (հեռ.՝ 098 53 35 04)

Մեքենա՝  Mercedes-Benz Sprinter  60 DQ 077


View original post ещё 220 слов