Ճամփորդություն Իտալիայում՝ Հռոմ, Ֆլորենցիա, Վենետիկ

Հոկտեմբերի 20-30 ը 23թ գտնվում էինք Իտալիայում, ցնցող Հռոմում, Ֆլորենցիայում, Վենետիկում։

Ինչպես ասում են, եթե չես տեսել Իտալիան, չես տեսել աշխարհը։

Թեժառույքի վանք․Ճամփորդությոնն իր ողջ հմայքով․․․․

Նախագիծ։

Մեղրաձորի Թեժառույք եկեղեցի  կամ տեղացիների համար Մեղրաձորի Թուխ մանուկ, տանող բարձունք, որը գտնվում է Մեղրաձոր գյուղից 1-1,5կմ հարավ-արևմուտք, Թեժ գետի աջափնյա մասում, ծովի մակերևույթից ավելի քան 1900մ. բարձրության վրա: Ճանապարհն անցնում է անտառապատ արահետներով:

Սովորողները երթուղին անցան երգով, համով զրույցներով հաղթահարեցին բարձունքը, անցորդներին բարև տալով։ Համով նախաճաշից հետո, ծանոթացան Թեժառույքի վանքի հետ, աղոթեցին, երգեցին, հետո արդեն վանքի բակում՝ երգով, պարով անցկացրեցինք։ Նկարչական պլեներն անցկացրեցինք գույնզգույն աշնան ի տես։ Ամբողջությամբ տարածքը մաքրեցինք աղբից և իջեցրեցինք մեզ հետ։

Մեր տոնը բարձունքին․․․

Նախագիծ։

Հատիս լեռը ՀՀ միջին բարձրության լեռ է՝ 2528 մ:  4-5 դասարանի սովորողների հետ Հատիս լեռան բարձունքի հաղթահարումը տարեկան բարձունքի հաղթահարման կարողությունների և հմտությունների ցուցանիշ է: Բարձրացանք այնքան, որքան կարողացան սովորողները՝ ավելի բարձրացնել բարձունքի ցուցանիշը: Ամեն տարի կփորձենք Հատիս բարձրանալ և նշավորել բարձունքի տարբեր հատվածներ։

Սովորողները ոգևորված էին, երգեցին և աղոթեցին՝ Պողոս և Պետրոս եկեղեցիներում, վերադարձին շրջեցինք նաև Ակունք գյուղում։

Տոնը ստացված էր, բարձունքը հաղթահարված։

Նկարագրություն։

ՀատիսԱտիս, Գադիս, Գյադիս, Թեադիս, Թյատիս, Հադիս, Շամիրամ, Շամիրամի լեռ, հրաբխային լեռնազանգված Հայաստանի Կոտայքի մարզում, Կոտայքի սարավանդի հյուսիս-արևելքում։ Բարձրությունը՝ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Կան ժայռոտ ելուստներ։ Կազմված է պալեոգենի լավաներից ու պեռլիտներից։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի (կամ Քյոռօղլու) բերդի ավերակները։ Ըստ ավանդության այսաեղ է Արան հանդիպել Շամիրամին։ Հատիս անունր կապում են Ատտիս ասածո անվան հետ։ 

Քայլքով դեպի Ամբերդ

Արմինե Գոգինյանի բլոգ

FB_IMG_1685641634840Տոն, քայլարշավ, բարձունք նախագծով Արևելյան դպրոցի մոտ 30 ճամբարականների հետ՝ Մեղու և մաթեմատիկներ ջոկատներից, հունիսի 1-ին ուղևորվեցինք դեպի Ամբերդ պատմամշակութային արգելոց: Ինչպես և ծրագրում նշված էր, քայլքը սկսեցինք Անտառուտ գյուղի մոտից՝ գյուղի տարածքը վերջացավ, մոտ 8 կմ շարունակեցինք  ճանապարհը, հետո մեքենաներին պատվիրեցինք՝ մեզ սպասել Ամբերդի կայանատեղիում: Իջանք, սկսեցինք քայլքը:

View original post ещё 217 слов

Մասիս քաղաքի զբոսայգի (Ֆրանկոֆոնիայի այգի)

Հայրենագետիկ-բնագետիկի բլոգ

Երևան-Մասիս (կապույտ գիծ)

Վայրը — Մասիս քաղաքի զբոսայգի (Ֆրանկոֆոնիայի այգի)

Ժամանակ — հունիսի 6-ին, 9.30-13.30


View original post ещё 69 слов

Մարզական ստուգատես Թումոյի այգում

Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

Օրը՝ Հունիսի 1

Մեկնում՝Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 10:00-ին

Վերադարձ՝Մայր դպրոցի բակ (երթուղիների կանգառ),13:00

Վայր՝Թումոյի այգ

Քարտեզը՝

Մասնակիցներ՝Արևելյան դպրոցի առաջին դասարանցիներ

Պատասխանատուներ՝ Հռիփսիմե Առաքելյան

Մարզիկ՝  Սյուզաննա Սարգսյան

Նպատակը՝ 

Մարզական ստուգատեսի իրականացում: Շրջակա միջավայրի խնամք:

Պարապմունքն ունի 40-45 րոպե տևողություն։ Այն բաղկացած է երկու մասից՝ նախավարժանք և էստաֆետային խաղեր։


View original post ещё 241 слово

«Սուրբ Զատիկն Աշտարակում» ուսումնական նախագիծ

Հռիփսիմե Առաքելյանի բլոգ

Մասնակիցներ՝ Արևելյան դպրոցի 1․1, 1․3 դասարաններ
Պատասխանատո Հռիփսիմե Առաքելյան, Նելլի Թովմասյան
Օգնական՝  Նունե Խաչիկօղլյան, Սյուզան Սարգսյան

Երաժշտական մասի պատասխանատու` Մարինե Ոսկանյան

Տեսագրման պատասխանատու՝ Սյուզան Սարգսյան

Լուսանկարների պատասխանատու՝ Նունե Խաչիկօղլյան
Մեկնում՝  Մայր դպրոցի երթուղիների կանգառ, ապրիլի 14, 11։00- ին
Վերադարձ՝  Մայր դպրոցի երթուղիների կանգառ, 14:30-ին
Վայրը՝ Աշտարակ

Նպատակը  և խնդիրներ

  • Սովորողներին ծանոթացնելԶատկան ծեսին ՝ որպես ազգային և քրիստոնեականծես ,Զատկի խորհուրդներին/ածիկ, ակլատիզ, Ուտիս տատ, ներկած ձու ,ձուկ, չամչով փլավ ,զատկածառ/, զատկական ավանդույթներին ու սովորույթներին։
  • Կրթական փոխանակման ծրագրի իրականացումԲլեյան կրթական բաց ցանցով
  • Ծիսական երգ ու պարի ուսուցում
  • Զատկական ծեսի իրականացում
  • Սովորող-սովորեցնող նախագիծք. Աշտարակի Վ,. Պետրոսյանի անվան հիմնական դպրոցի առաջին դասարանցիների հետ
  • Անհատական և թիմային աշխատանքի կարողությունների զարգացում
  • Շրջակա միջավայրի ճանաչում, ուսումնասիրում, գնահատում, խնամք։

Գործողությունների նկարագրություն՝

  • 11։00 ՝ մեկնում Մայր դպրոցի երթուղիների կանգառից
  • 12։00՝ ժամանումԱշտարակի Սուրբ Սարգիս եկեղեցի
  • 12։00-12։30 ՝ Զատկական ծեսի իրականացում Սուրբ Սարգիս եկեղեցու բակում
  • 12։30՝ Քայլք դեպի Աշտարակի Ջրաղաց, Ձվակռիվներ Քասաղ գետի…

View original post ещё 1 104 слова