Գարնանային, ընտանեկան ուսումնական նախագիծ՝ մեր մանկության հուշերը

90688353_2938947066332080_1095640195794993152_o

Կրթահամալիրի, հեղինակային կրթական ծրագրերի ուսումնական օրացույցով 2020թ. մարտից- ապրիլ ամիսներին նախատեսել եմ հետևյալը.

Մանկավարժական մոտեցումները ընտանեկան կրթությանը։

Մեր հուշերի օրագիրը

Մասնակցում են՝ նախագծին կարող են մասնակցել 0 ից 100 տարեկանները՝ սովորողները, ծնողները, ուսուցիչները:

  • Գտնում ենք մեր մանկության նկարները

Նախագծի նկարագրություն. Մեր հուշերի օրագրից, տան արխիվից դուրս ենք հանում մեր մանկության նկարները, պատմում ենք մանկապարտեզից, դպրոցից, մեր բակից, մեր առաջին քայլերը, մեր այն բառերը, որոնք ծիծաղելի են եղել, այլ անուններ ենք տվել մարդկանց, առարկաններին, մեր մանկական առանձնահատկությունները: Եթե մեծերն են մասնակցում, նկարներով պատմում են, թե որ մակապարտեզ, դպրոցն են հաճախել, նկարներով պատմում են իրենց պատանեկության, ուսանողական կյանքի, բանակի, իրենց թաղի, գյուղի, հին Երևանի և այն ամենի մասին, ինչ սրտները կուզի: Նպատակը. փորփրել մեր տան օրագրերը, արխիվը, վերադառնալ հին և բարի օրերը, ընկնել մանկության, պատանեկության հավես հուշերի գիրկը: Սովորողը իմանա իր տան մեծերի՝ հավեսի օրերի մասին, անցկացրած գարուններից տեղեկանա, հմտություն ձեռք բերի հարցազրույց վերցնելու, տեսագրելու, գմբագրելու:

Աշխատանքային. Նկարահանվում է տեսանյութ, որտեղ մասնակիցը պետք է պատմի իր անցածի մասին՝ մանկության, պատանեկության, մայրիկները նաև կարող են տեղադրել լուսանկերներ, երբ դուք իր փորիկի մեջ էիք բնակվում, կամ ԷԽՈ ի նկարներներից։ Տեսանյութում լուսաբանաող-մասնակիցը պետք է պատմի իր մասին կամ հարցազրույց վերցնի և տան մեծը պատմի իր անցածը՝ նկարների միջոցով:

Տեսանյութերի նկարահանման վայրը ՝ տուն, բակ, այգի, ամառանոց, որտեղ գտնվում է մասնակիցը։ Տեսանյութը նկարահանում եք, մոնտաժում, տեղադրում youtube.com , հետո ձեր ուսումնական բլոգում, բլոգի հղումը էլեկտրոնային հասցեից ուղարկում նախագծի համակարգողի էլեկտրոնային հասեին կամ ձեր ուսուցչին, որը այնուհետև ինձ կփոխանցի:

Ձեզ մաղթում եմ ամենահավես և տպավորիչ գարնանային հավեսի օրերը:

Իմ էլեկտրոնային հասցեն է՝ syuzanna.s@mskh.am (Սյուզաննա Սարգսյան):

Եվ այսպես, մասնակիցներ.

Оставьте комментарий